Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/158

Այս էջը հաստատված է

Սորան կցւում է նաև յիշեալ գերիների և նրանց գոյքի ցուցակը:

Վանի նահանգապետ՝ Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 5, թ. 163, բնագիր, ձեռագիր:

N 172

ՆՈՐԴՈԻԶԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ ՊԵՏՐՈՍԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՒԺՈՎ ՕԳՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

25 հունիսի 1915 թ.
գ.Խրապադար

Պ. նահանգապետ.
Քառասունի չափ զինուած և քսանի չափ անզէն ոյժերով Նօրտուզի մէջ լրտեսութիւն մը կատարելու նպատակաւ երեք օրից առաջ, երբ Նօրտուզի նախկին կառաւարչական կենտրոն եղող Շամանս գիւղը հասանք (ը. ե. ժամի 7-ին) անմիջապէս որսորդական ձիերով պէտք եղած գծեր և դիրքեր բռնել տալով քանիներս գիւղ մտած միջոցին կռուի բռնուեցանք անծանոթ քսանի չափ քիւրտերու հետ, որոց գալը լրտեսութիւն և կամ գիւղի մէջ գտնուած հացի հորեր բանալ և վերցնելու նպատակը լինել գուշակեցինք: Մի ժամէն աւելի տևող երկուստէք բացուած հրացանաձգութիւնէն վերջ անոնց դիրքերը ձեռ բերինք և զիրենք ալ հալածեցինք մինչև Շամանսէն վեր գտնուող Ակրակ Մզրէն: Բայց մեր հետապնդումին չդիմանալով, ձգեցին փախան:

Սակայն նրանց հիւսիս արևելակողմ գտնուող Պաշէթայ Մահմտանէն օգնութիւն գալ գուշակելով, չորս դիրքերով բռնելով շրջապատեցինք մինչ արշալոյսին: Առտուան խուզարկութեան միջոցին տեսնուեցան երկու սպանեալներ, որոնցմէ մեկը ծանօթ շիտանցի ըլլալով վրան գտնուեցաւ քիւչիւկ չափի148 50(հիսունի) չափ հրացանի փամփուշտներ և երկու եզներ, մեզանից ոչ մի վնաս: Միւս սպանեալը շկակցի (օյմալի հագուստով) մըն էր:

Առտուան (ը. ե. ժամի 9-ին) խիստ զգուշութեամբ, երբ ուզեցինք դէպ Սքունիս գիւղ յառաջանալ, տակաւին հազիւ հազ Լաջան լերան ստորոտ հասած հանդիպեցինք հինգ (5) լրտես քիւրտերու, որք քանի մը հրացաններ բանալով դէպ լեռ խոյս տուին: Իրենց հետապնդելով, միայն յաջողեցանք գրաւել ինը եզներ և մէկ կով:

Շարունակելով մեր ճամբան Բարէռաշ լեռան ստորոտ, երբ դարձեալ հանդիպեցինք (30) երեսունի չափ հեծեալ անծանօթ քիւրտերու, որք անմիջապէս լեռ բարձրանալով սկսեցին խիստ տեղատարափ մը մեր վրայ: Իսկ մենք պատասխանելով յալածեցինք իրենց մինչև Կալամրուկ լեռ: բայց նրանց մի ժամ հեռու գտնուող Քրէ Գաւրուշկան լեռ գտնուող