Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/169

Այս էջը հաստատված է

ըստ որում տնօրէնութիւնս ունի արդէն պահապաններ, որ գիշեր ցերեկ կը հսկեն աղի ամբարներին:

Ռուսական և հայ-կամաւորական բանակների տարեկան աղի սպառումը, մի կողմանէ ապահովելու պայմանաւ, եթէ կարելի չը պիտի ըլլայ ամբողջ ամբարները մեզ յանձնել և տրուած կնիքները վերցնել տալով, քոզակների հսկողութենէն վերցնել, մեր հրկիզուած պաշտօնատան դիմացի ամբարը արդէն կողոպտուած և մէջը մասնաւոր աղ մնացած ըլլալով, նոյն ամբարէն աղ ծախելու և յիշեալ պաշտօնատան հողակոյտների տակը մնացած աղերն ալ, ինչպէս որ քանիցս գրած և տեղեկագրած եմք, կշռելով նոյն ամբարը փոխադրելու համար, պէտք եղած անմիջական հրամանն մեզ խրկել բարեհաճէք:

Տնօրէն հանրային պ. վ. Վանայ՝
Խաչիկ Ս. Արծրունի
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 21, բնագիր, ձեռագիր:

N 178

ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՐՔՈՒՀԻՆԵՐԻՆ ԵՎ ՔՐԴՈՒՀԻՆԵՐԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԲԱՐ ՎԵՐԱԲԵՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 177

27 հունիսի 1915 թ.

Վանի հայ ժողովրդեան

Ձեզ յայտնի է արդէն, որ Նորին գերազանցութիւն գեներալ-մայօր Նիկոլաև քանի մը օրէ ի վեր ազատ թողած է գերմանական և ամերիկեան շրջանակ գտնուող գերի թրքուհիները և քրդուհիները, որոնք ագատ են հիմա իրենց տուները մեկնելու և իրենց կայքերը, հողերը և ցանքերը ազատօրէն տիրապետելու պատասխանատուութեամբ տեղական ոստիկանութեան:

Մարդկայնական ամէնատարրական զգացում կը թելադրէ ամէն մի հայու վերին աստիճանի քաղաքավարութեամբ և փափկանկատութեամբ վերաբերուել յիշեալ գերիներու հետ, ըստ կարելոյն անոնց վիշտերը և հոգալով անոնց կարիքները:

Ուստի պարտք կը դնեմ բոլոր քաղաքացիներուս վրայ (որոց վեհանձնութեան և քաղաքացիական գիտակցութեան մասին մեծ յոյս ունիմ) ցուցանել ծայրայեղ մարդասիրական զգացում և հայ անուան վայել անյիշաչար և վեհանձն վերաբերմունք:

Կը փութամ յայտնել նաև, որ այս յայտարարութիւն անսաստողները կենթարկուին ամէնախիստ պատժի և պատասխանատւութեան:

Դաւիթ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 75, պատճեն, ձեռագիր: