Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/174

Այս էջը հաստատված է
Երկրագործական տեսուչ Խաչիկ Զենոբեան
Մակագրություն. Յիշեալ գործիքներ փոխադրելու համար այսօր հինգ սայլեր երկրագործական տեսչին տրամադրելի եղած է:
՛Ի գիտութիւն կը յայտնենք նահանգապետին:
Օգնական ոստիկանապետի՝ Ղևոնդ
1915 յուլիս 2
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 76, բնագիր, ձեռագիր:

N 183

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԵԶՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՐԱՐՈՒՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

N 2556

30 հունիսի 1915 թ.

Վանի Վսեմ նահանգապետ

Արարուց ս. եկեղեցւոյ սեպհական մէկ կտոր 60 ածուէ բաղկացեալ մի առւոյտնոց կը գտնուի եկեղեցոյ բոլորտիքը, որու սահմաններն են. հիւսիսէն Շիլնամեանի այգին, հարաւէն գետ, արևելքէն Պուլօեանի և Տեհրցկի այգիներ, արևմուտքէն թիւրքի արտը:

Յիշեալ եկեղեցապատկան արտի առաջին քաղն, ըստ տեղեկութեան թաղ խորհուրդին, ռուս գազախներ կերցուցած են, իսկ երկրորդ քաղն պէտք լինելով եկեղեցիին, թաղ. խորհուրդը դիմած է մեզ, խնդրելով, որ մի կտոր յանձնարարագիր շնորհուի, որպէսզի կարելի ըլլայ պաշտպանել:

Ըստ խնդրանոց թաղ. խորհրդոյ տեղեկագրելով զայս նահանգապետութեանդ, կը խնդրեմ նորա պաշտպանութեան համար ընել հարկ եղած կարգադրութիւնը:

Աղօթարար Առաջնորդ, փոխանորդ Վանայ՝
Եզնիկ վարդապետ
Մակագրություն 1. Թող դիմէն գեներալին:
Մակագրություն 2. Տրուեց վկայական:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 12, բնագիր, ձեռագիր:

N 184

ՄԻ ԽՈՒՄԲ ՎԱՆԵՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԲԱՑՎԱԾ ՓՈՂՈՑԸ ՉՓԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

N 2553

30 հունիսի 1915 թ.