քեր վերցնելու միջոց տայ, այլապէս չեմ կարող ապրել, նոյնիսկ միջոց չունեմ հոս մնացած մի քանի հիւանդներս գիւղ փոխադրելու:
Յարգանօք Խառակոնիս գիւղի բնակիչներէն Եղիշէ Պետրոսեան
- Մակագրություն. Արձակի գաւառապետութեան
- Սոյն խնդրատուի գոմէշի մասին գրաւոր զեկոյց մը ղրկէք մեզ, այլապէս չի կարելի ամէն մի խնդրատուին չլսել և ըսել բաշխում եղած և վերջացած է: Գաւառ. Դիւան՝ Արմ. Փոխանեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 18, թ. 34, բնագիր, ձեռագիր:
N 186
ԴԱՏԱԽԱԶ Հ. ԳԱԼԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 71
Վանի նահանգային վարչութեան
Պ. նահանգապետ!
Համաձայն Ձեր 22 Յունիս թուակիր և N 1082 պաշտօնագրին՝ կը փութամ ձեզ ներկայացնել Ընդհ. դատախազութեան և հարցաքննիչ դատաւորի պաշտօնին վերաբերեալ օրինական յօդուածներու ամփոփ թարգմանութիւնները, առաջին 8 էջէ, իսկ երկրորդը 17 էջէ բաղկացեալ.160
Ընդհ. դատախազը իրաւասութիւններ մ՛ունի նաև բանտի վրայ, որու մասի եղած օրինագիրքը չկարողացայ ձեռք բերել ցարդ, կը յուսամ դիւրութիւն պիտի ունենամ մօտիկ ժամանակի մէջ հայթայթել և այդ պակասն ալ լրացնել:
- ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 59, թթ. 6, պատճեն, ձեռագիր:
N 187
ՇԱՀԲԱՂԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂԻ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂ ԲԺԻՇԿ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 64
Վսեմ Նահանգապետ
Գիւղիս 160-է աւելի նաւավարները, Դադուանի մէջ սպանուելով, այլևս նաւավարները պակաս կը գտնուին տեղս մնացած նաւերը աշխատեցնել տալու: Իսկ տեղս եղած նաւաստիները, նաւը երթալու և աշխատելու համար կը դժկամվին և բացարձակապէս կը փախչին: Նաւապետները