Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/178

Այս էջը հաստատված է

և նաւաստիները կ՛առարկեն, թէ մէկ տարիէն ի վեր, ձրիապէս ծառայելով և տեղէ մը ապրուստի ո՛ևէ միջոց չուենենալու համար, ընտանիքնիս այսօր սոված մնացած է: Ուստի կառավարութիւնը պէտք է, որ անպայման մեզ գոհացում տայ:

Գիտէք, որ նաւավարներ և նաւաստիները հողազուրկ լինելով, իրենց ապրուստի միակ միջոցը նաւավարութիւնն է: Այսօր, երբ գործավոր մը 20-30 ղուրուշի կը ծառայէ, սոքա ստիպուած են թէ անցելոցն և թէ ներկայիս մէջ ձրիապէս ծառայել իրենց հացով ու ջրով: ՛Ի սէր Աստծոյ, մեզ՝ և թէ սոքա, պատասխանատուութենէ ազատելու համար բարի եղէք փութով, գեներալի և կառավարութեան կարևոր կարգադրութեամբ մը գոհացում տալ իրենց: Այլապէս պիտի խայտառակուենք:

Տիֆը ճարակելով նաև գիւղիս մէջ, աւելի շատ մանուկներէ մեծ զոհեր կը լինեն: Այսօր Աւանայ մէջ 100 է աւելի (մեծ ու փոքր) հիւանդներ կան սոյն հիւանդութեամբ վարակուած: Բժիշկ բերուելու հնարաւորութիւն չկայ: Բարի եղէք բժիշկ մը յատկացնել գիւղիս, որոշուած սակով մը:

Գաւառ. դիւանէս պաշտօնական նամակաւ մը կ՛ազդարարուի մեզ. որպէսզի ռուսների համար ձմեռուայ խոտի պատրաստութիւն տեսնենք շրջանի մէջ: Այս մասին մեր կարծիքն էր, որպէսզի գիւղը գնող միւլթէզիմներին161 յանձնարարուէր այդ գործը, գիւղերի խոտի տասնորդները յատկացնելու: Որովհետև մենք այդ մասին մեծ դժուարութեան պիտի հանդիպենք:

Զրուանդանց գիւղին մէջ, պ. Թէոսի162 կողմէ 10-12 չափանց ցանուած արտի մը հունցքը որոշած է վերցնել Իշխանի163 տան համար: Մինչդեռ տեղւոյն մէջ գտնուած ոզմեցիները այս մասին արգելք հանդիսացած են: Ասոր կարգադրութիւնը Ձեզ կը թողումք:
Յարգանօք՝

Գաւառապետ Աբել

Յ.Գ. Գաւառապետութեան համար անհրաժեշտ պետք է ռուսերէն գիտցող գրագիր մը և պաշտօնական կնիք մը, խնդրեմ կարգադրել:

Նոյն
Մակագրություն. Կարդացի: Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 54, թ. 2-3, բնագիր, ձեռագիր:

N 188

ԱՐՃԵՇԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ Ն.ԺԱՄԱԳՈՐԾՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԱՎԱՌՈՒՄ ԵՂԱԾ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հունիս 1915 թ.
Յարգելի կառավարիչ պ. Արամ Մանուկեան