Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/180

Այս էջը հաստատված է

Բերանացի տեղեկութիւններ կստանաք Հրանտից և միւս տղաներից, որոնք ձեզ կը տեսնեն:

Ինձ հետ եկող օգնական կը փափաքի Վան վերադառնալ, ինք կզգայ, որ չի կրնայ իւր ժամեր օգտագործել: Ճիշտ ասած, ես ալ յօժար եմ անոր փոխւելուն, որովհետև բոլորովին անմեղ, բարի և միամիտ երիտասարդ է, այնպէս որ, իր փափաքին հակւած փոխանակ գործ շինելու, կաւրէ: Կը խնդրեմ մի ճարպիկ խօսող մէկ ուղարկէք ինձի և կառաւարելու քիչ մը ընդունակ: Վերջապէս ժամանակ չունեմ, բերանացի թող պատմեն տղաներ ամէն բան:

Յարգանքներով՝ Արճէշի գաւառապետ Նշան
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 32 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 189

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԱՐԱՄ ՄԱՆՈԻԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ՍՈՎԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՈԻԹՅՈԻՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

[հունիս] 1915թ.

Հայրենակիցներ,
Թիւրքական եաթաղանէն ազատուեցինք թէև բաւական զոհերով, բայց այն ինչ չկրցաւ ընել մեզ նախկին ռէժիմի բռնութիւնը, կարծես պիտի ընեն սովն ու հիւանդութիւնը:

Մեր այս և այն գաւառէն սրտաճմլիկ լուրեր կուգան հիւանդութեան և մանաւանդ սովի մասին:

Անտանելի է դրութիւնը մասնաւորապէս Ոստան, Գավաշ և Կարճկան, ուր հիւանդութիւնը հրեշաւոր ձևով գլուխ է բարձրացուցեր և ուր սովը անխնայ կը հնձէ մեր ժողովուրդը:

Նոր ստեղծուած կառավարութիւնը ձեռք առած է բոլոր միջոցները՝ շուտափոյթ օգնութեան հասնելու սովեալներուն և մանաւանդ հիւանդներուն:

Կովկասի մեր հայրենակիցներ ի տես մեր աղէտին ու մեր հերոսական պայքարէն խրախուսուած, ամէն կողմէն բժշկական օգնութիւն հասցնելու վրայ են. կը յուսանք, որ քիչ օրէն պիտի կրնանք կազմակերպուած պայքար մղել բնութեան արհաւիրքի դէմ:

Բայց բժշկութիւնը է դեղերը ամէն բան չեն, պէտք է սնունդ հասցնել հիւանդներուն, պէտք է կերակրել սովեալները՝ որ չը հիւանդանան: Բժշկութիւն, դեղօրայք, գիւղատնտեսական պակասներ լրացնելու համար միջոցներ կը հասցնէ Կովկասի հայութիւնը: Մենք տեղացիներս ալ պիտի

206