Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/181

Այս էջը հաստատված է

փութանք մեր իսկ միջոցներով օգնութեան հասնելու թշուառներուն և կարօտեալներուն:

Միք մոռնաք, որ փոխադարձ օգնութեամբ միայն կրնանք պահել մեր ազգային գոյութիւնը: Եթէ մէկը չ’օգնէ միւսին, մենք կորած ենք, մէկը ամէնքին, ամէնքը մէկին, հոս է մեր փրկութեան խարիսխը: Մի մոռնաք, որ ձեզմէ շատերը երէկ կ’ապրէին ուրիշներու հաշուին, և եթե չըլլային այդ ուրիշները, դուք սովամահ կըլլայիք կամ ձեր լեռներու և կամ Վանի փողոցներու մէջ:

Այժմ ալ ուրիշները կան թափուած Ոստան, Աղթամար-Կարկառէն, Սպարկերտէն, Խիզանէն և այլն, որ երէկուայ ձեր վիճակի մեջ էին, այն տարբերութեամբ, որ երէկ ձեզ ապաստան տալու դիւրութիւն ունէինք, իսկ այսօր այդ դիւրութիւնը չկայ:

Եւ մի’ մոռնաք, որ այսօր բաղդը այս և այն չափով ձեզ ժպտացեր է, որ դուք ունիք հաց, ուտելիք, հագնելիք և տաւար, ո'չ միայն այսօրուայ, այլ և վաղուայ համար:

Հայրենակիցներ, հրահանգած եմ բոլոր շրջաններու կառավարիչներուն, որ լայն հանգանակութեան սկսին կենդանիներու և մանաւանդ հացի, սովամահ եղող վայրերու համար:

Ուրեմն դուք ալ ինքնակամ և բարեգութ զգացումներով դիմաւորեցէք այս հանգանակութեան, շտապեցէք հաց հասցնել սովամահ եղողներուն:

Մի’ մոռանաք երէկուայ ձեր սև օրը, մի յուսադրուիք ձեր այսօրուայ ժամանակաւոր ապահովութեամբ, յիշեցէք, որ վաղը դեռ անյայտ է, իմացէք, որ նորէն փոխադարձ օգնութեան պէտքի տակ ենք և պիտի գտնուինք:

Մեր մասին այն կարծիքը կազմել չը տաք դուրսը Կովկասի մէջ, որ երէկ մենք, հերոսական դիմադրութիւնը կազմակերպողներս, այսօր տարուած ենք միմիայն մեր գռեհիկ եսով, և որ անընդունակ ենք կազմակերպելու, անձնական զոհողութիւններ ընելու, մեր իսկ մօտիկներու կարիքները հոգալու: Ուրեմն դէպի գործ, դէպի զոհողութիւն:

Նահանգապետ՝ Արամ
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 68, թ. 1, տպագիր օրինակ:

N 190

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՐՃԱԿՑԻ ՏՂԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1373

1 հուլիսի 1915թ. Վան