Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/182

Այս էջը հաստատված է

Жители Арчака Саркис Акопян, Гарегин Вардапетян, Галуст Нахоян и Ншан Егиазарян обратились ко мне со следующей просьбой. Во время боев, из их селения курдами были уведены в плен 12 мальчиков. В настоящее время, по имеющимся у них сведениям, эти пленные находятся в селении Кизил- Мейдан, на склоне горы Пашет, в районе Хошап. Желая освободить и вернуть своих родных и детей, выше названные лица просят меня ходатайствовать перед Вашим превосходительством о снабжении их надлежащим свидетельством для беспрепятственного следования в упомянутое сел. Кизил-Мейдан Хошапского района, с целью отыскания, освобождения и приведения обратно плененных курдами их родственников, а также предписать военным властям на месте, относительно оказания им законного содействия.165

Ванский губернатор Арам
Секретарь Айрапетян
ՀԱԱ. ֆ.242, ց.1, գ.5, թ.173 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 191

ԿԱՐՃԿԱՆԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՍՈՎԻ ՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

1 հուլիսի 1915 թ.
Կարճկան

Վերջապէս Կարճկանը գրաւուեց, վերջնականապէս, երեկ Յունիս 30-ին ձեր որոշած 2 պաշտօնեաներս՝ գաւառապետ և ոստիկանապետ Սօրբ գիւղ իջանք, առայժմ մեր պաշտօնատեղին որոշեցինք Սօրբ: Մեզ պէտք եղած թւով ոստիկաններ չենք կարող պատրաստել, որովհետև առողջ մարդ չի գտնւում գաւառումս: Իսկ առանց ոստիկանների ալ դժուար է գործ անել, մէկ քանի հոգի նշանակած ենք, նրանց ձեռքումն ալ զէնք չկայ, եթէ կարելի է, հեռաձայնով խօսացէք Արարատեան գնդի ընդ. հրամանատար պ. Վարդանին166, նրանց մօտ կան նոր գրաւուած թիւրքական հրացաններ: Մէկ քանի հատ թող տրամադրելի ընեն մեր ոստիկաններին: Մենք այդ մասին մեկ անգամ դիմում ըրած ենք, մեզ ըսաւ պ. Արամին գրէք թող ինձ ըսեն, ես կուտամ:

Գալով ժողովրդի մասին, ժողովուրդն ալ լսելով գաւառի գրաւումը, իրենց տեղեր են վերադառնում:

Հացի մասին, Փիկանց գտնուած ցօրեն մէկ քանի օր շալակներով և մէկ երկու եզով փոխադրեցինք Աւանց գիւղ և Աստրանց գիւղեր, դեռ ժողովուրդ այնտեղ եղած ժամանակ, բաժանեցինք նրանց վրայ և մինչև այսօր ատով ապրեցան: Իսկ մնացած ցօրենի մեծ մասը տաւար և փոխադրութեան հարմարութիւններ չունենալով այնտեղ (Փիկանց) մնաց,