Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/183

Այս էջը հաստատված է

սալդատներ տարեցին: Այստեղ Սօրբի կառավարութեան ամբարում մօտաւորապէս 100-120 չափ ցօրեն և տարեկան կայ, նա արդէն սկսած ենք բաժանել ժողովրդի վրայ, որը իհարկէ մէկ քանի օր հազիւ բաւէ: Եթե կուզէք որ սօվամահութեան առաջ առնէք, օրով յառաջ հաց հասցրէք, եթէ ոչ գաւառս ողջ մնացածներից ալ կը զրկուի: Ի հարկէ, միայն հացով ալ չպիտի բաւականանաք, որովհետև պէտք է ըսել, որ համարեայ ամբողջ ժողովուրդ հիւանդ է, հետևապէս հիւանդներին պէտք է լաւ սնունդ, որ առողջանան, գոնէ ինչպէս Ոստանի և Գաւաշի ժողովուրդն է օգտւում: Ոչխար, տաւար բնաւ չունին, չի կարելի, Լևոնին խօսէք, մէկ քանի ոչխար գոնէ ուղարկէին գաւառս, նրանք շատ ունին: Խօտեր փճանում են: Դուք Մանուկին ասած էք, որ գերանդիներ կուղարկենք ձեզ, շուտով ուղարկեցէք և եթէ կարելի է այդտեղից առողջ գիւղացիներից մի խումբ պատրաստէք, ղրկէք վարձով քաղ ընեն, գարին ալ հասնելու մօտ է, մինչև խօտեր հնձուի հունձքերն ալ կը հասնին, իսկ մեզ մօտ առողջ մարդիկ չկան, որ կարողանան քաղել:

Պէտք եղած բաներ նաւով ուղղակի Սօրբ ուղարկեցէք: Իսկ հիւանդների մասին Ոստան փոխադրել անկարելի է: Եթէ կարելի է մէկ բժիշկ, դեղորայք ուղարկեցէք այստեղ: Տեղումս միայն կարելի է օգնել նրանց:

Ուղարկեցէք գաւառիս համար ամէնառաջին ցօրեն և մեծ քանակութեամբ աղ, որ բնաւ չի գտնւեր, շաքար` չայի հիւանդների համար, մէկ քանի հատ կաթսաներ, կերակուրի ամաններ, տքալներ167 , մեզ և ժողովուրդին, քարիւղ, իսկ անկողին, որ բնաւ չի գտնուիր, եթե հնարաւորութիւն կայ մեկ փոքր քանակութեամբ գոնէ վերմակ ուղարկեցէք, որովհետև հայ գիւղերում ոչ մի ողջ տուն չկայ, որի մէջ բնակուին, ամբողջն ալ բացօթեայ կը մնան, իսկ եթէ մի ծածկուելու բան ալ չունենան, բնական է, որ մնացածններն ալ կը հիւանդանան և կը մեռնին: Խնդրում ենք վերոյիշեալ անհրաժեշտ իրեղէններ օր յառաջ նաւով մեզ ուղարկէք, նաւ ուղղակի Սօրբ թող գայ:

Մեզ համար պաշտօնական կնիքներ ուղարկեցէք:
Յարգանօք՝
Գաւառապետ՝ Մանուկ Պետրոսեան
Ոստիկանապետ՝ Մանուկ Մինասեան
Մակագրություն 1. Կարդացի և կարգադրեցի: Արամ
Մակագրություն 2. Գերանդի ղրկուեցաւ, իսկ միւս խնդիրներ մասին Ոստանի գաւառապետին գրուած է:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 27, թ. 1-2, բնագիր, ձեռագիր: