Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/184

Այս էջը հաստատված է

N 192

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔԱՂԱՔԻ ԱՆՏԵՐ ՄՆԱՑԱԾ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ ՋՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N 142

1 հուլիսի 1915 թ.
Վան

Վանի շրջանային նահանգապետութեան

պ. նահանգապե՛տ

Ցաւօք կը տեսնուի, որ քաղաքի շրջականերու ամբողջ խոտերը կերցուելէ յետոյ ցանքերու մեծ մասն ալ անոնց հետ ոչնչացուած և միշտ կերցուելու վրայ են. բաց ասկէ նմանօրինակ ոտնձգութիւններ երթալով աւելի ծաւալ կստանան մօտակայ գիւղերի խոտերի և ցանքերի համար և շատ բնականօրէն միևնոյն վիճակը պիտի տարածուի հեռու գիւղերն ալ:

Գրեթէ բոլոր լքուած խոտնոցներ և այգիներն անջուր մնալով, բուսականութիւն դադրած է և նոյնիսկ արմատներն ալ բոլորովին չորանալու ենթակայ են: Այս վիճակով քիչ ատենէն խոտի և դարմանի անխուսափելի սով մը յառաջ պիտի գայ և մանաւանդ յառաջիկայ ձմրան աներևակայելի դժուարութիւնների առջև պիտի գտնուինք:Միւս կողմէ նկատի ունենալով, որ բարեբախտաբար ջուրերը ներկայ տարին բաւական առատ են և շատ տեղերի ջուրեր Յանկոյսների և Կոսուպաշայ գետերի ջուրերու նման աննպատակ կը հոսին և ծով կը թափեն: Խոտի և դարմանի վերահաս սովին չափով մը դիմաց առնելու համար, Ձեր ուշադրութեանն կը յանձնէինք կարգադրելու, որ գէթ քաղաքիս համար յատուկ ջրկալ աշխատաւորները կարգել և առհասարակ աննպատակ հոսող ջուրերով ջրել բոլոր անտէր կալուածներու խոտնոցներն ու այգիները․ և այսպիսով կարելի կըլլայ մասնաւոր չափով մը խոտ գոյացնել և հացահատիկները ոչնչացումէ ազատել, գոյանալիք խոտերը բանակի ձիաներուն յատկացնելով՝ ժողովրդի և գիւղացիութեան վրայ ծանրանալու սպառնացող դարմանի և խոտի հայթայթման գործը դիւրացած կըլլար և շրջանիս բուսականութիւնը տևական կը դառնար:

Կը յուսանք, թէ այս առաջարկը Ձեր կողմէ ուշադրութեան առնուելով, ժամանակը չանցած անմիջապէս գործի սկսելու հրամաններ պիտի տաք ուր որ պետք է:

Նախ. Տնտես. Մարմնոյ՝ Գէորգ Ճիրելեան
Մակագրություն. Գրել գեներալին:
ՀԱԱ ֆ. 242, ց. I, գ. 54, թթ. 7-8, բնագիր, ձեռագիր: