Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/185

Այս էջը հաստատված է

N 193

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱՅԵՎԻՆ՝ ՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ, ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻՆ ԵՎ ՇԱՏԱԽԻ ՇՐՋԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1413

2 հուլիսի 1915 թ.
Վան

Вследствие оставления полицеймейстером г. Вана, Д. Папазяном должности, мною назначены исправляющими обязанности Ванского полицеймейстера - Гевонд Ханджян, помощника ванского полицеймейстера - Габриэл Ильич Шахинян.168

Мною назначен еще помощником начальника района Шатах и полицейской стражи того же района Варос Бабаян.

Доводя до сведения Вашего превосходительства об изложенном, покорнейше прошу не отказать выдать означенным лицам особые удостоверения и предписать военным властям об оказании содействия этим представителям гражданской власти.

Ванский губернатор
Секретарь
ՀԱԱ ֆ.242, ց.1, գ.6. թ.68 և շրջ., թողոն, ձեռագիր:

N 194

ԿԱՏԱԼԱՎԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԱՆԱՍՆԱԿԵՐՆ ՈՒ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2 Հուլիսի 1915թ.
Վան

Մեր մանրամանր զաւակաց օրապահիկը հայթայթելու համար կարգ մը քաղաքացիներէն անասուններ Դարմանաւ տարած եմք: Սակայն դժբախտաբար ռուսական զօրքեր ամէն օր մեր Կատալավայ գիւղ գալով, յայտնի արօտատեղինիս կերցուցին և քաղել տալով՝ քաղաք փոխադրեցին, մեր քաղածներս ալ վերցուցին, ամենաընտիր ոչխարնիս կը մորթեն, տուներնիս մտնելով և առաստաղներ քակելով կը վառին, հատընտիր ապրանքնիս բռնութեամբ կառնեն, ուտելիքնիս մեր ձեռքէն կը վերցնեն, վերջապէս ամէն եղանակաւ մեզի կը վնասին և անտանելի է մեր դրութիւնը:

Արդ վսեմ, տէր, հաճեցէք մասնախմբի մը միջոցաւ քննութիւն կատարել և մեր գիւղէն տարւած 180000 փութ խոտ ու միւս վնասները փակելու և ձմեռուան ժամանակ անասունները չը կորսնցնելու համար արգելու համար պէտք եղած կարգադրութիւն ընելը կը խնդրեմք:

Խորին յարգանօք ռէս Խամօ Հավեզեան
Այվազ Սիմոնեան