Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/186

Այս էջը հաստատված է
Սագօ Պաղտօյեան
Եւնան Օզօյեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 136, բնագիր, ձեռագիր:

N 195

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ Պ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՎԱՆԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1409

2 Հուլիսի 1915 թ.
Վան

Покорнейше прошу Ваше превосходительство объявить в приказе по отряду о том, что помощник присяжного поверенного округа Петроградской Судебной палаты, доброволец адъютант 2-й Армянской дружины Паруйр Дживанович Левонян, откомандированный этой дружиной ко мне, с 10 мая 1915г. состоит вице-губернатором Ванского округа.

Кроме того, покорнейше прошу Ваше превосходительство о выдаче ему соответствующего удостоверения для предоставления им такового Петроградской городской управе, где состоял на службе.

Ванский губернатор
Секретарь Канц. Губернии
ՀԱԱ, ֆ.242, ց.l, գ.14, թ.138 և շրջ., թողուն, ձեռագիր:

N 196

ԹԻՄԱՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Հ. ՀՅՈՒՍՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2 հուլիսի 1915 թ.
Ալիւր

Տէր նահանգապետ
Ձեր բերանացի հրահանգներու վրայ, բողոքականաց շրջանակ այցելեցի, բայց ոչ ոք չկրցայ գտնել, Վուվունիկեանի ցուցմունքի վրայ միակ մարդը Ֆէրջուլեան Գարեգին գտայ, ուստի գիւղապետները ղրկեցի, որ զինքը Ձեզ ներկայացնեն և պէտք եղած տեղերը իրեն տրամադրելի ընելու հաճէք, օր առաջ գալու և գործը սկսելու համար:

Ցորէն և գարի հաւաքելու համար քաղաք յարմար մէկը չգտայ, բայց կը համարձակիմ յայտնել Ձեզ, որ առ այժմ մինչև այդպիսի մը գտնելը, կարելի է գործը սկսել և պիտի աշխատեմ ընկերներուս հետ միասին, գիւղեր պտտած ատեն, առիթ չփախցնել ձեռք ինկածը գնելու, ուստի, եթէ յարմար կը դատէք մաս մը գումար գրաբերովս ղրկելու, հաճեցէք: Պարբերաբար գործառնութեանց մասին կը տեղեկագրեմ Ձեզ: