Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/188

Այս էջը հաստատված է

Ինձ մօտ գանգատներ են ստացւում, որ Վանում և ամբողջ շրջանում փչացնում ու կերցնում են արտերը և խոտերը:

Առ այժմ դառնալով միմիայն խոտհարքների հարցին, պարտք եմ համարում խնդրել Ձերդ գերազանցութեան յատուկ ուշադրութիւն դարձնել այդ բանի վրայ:

Կատարւած փչացումները, դրանցից առանց վարձատրութեան թողնելը ժողովրդին ներշնչում է այն միտքը, թէ անօգուտ և իզուր են իր խնամքն ու աշխատանքը խոտհարքների վրայ, քանի որ բոլոր խոտը, որը աճել է շնորհիւ իր աշխատանքի, կ՛հնձւի և կ՛հաւաքւի առանց իրեն համար մի որևէ օգուտի: Մինչդեռ սկսւում է հնձի երկրորդ շրջանը, անհրաժեշտ է ձեռնարկել խոտհարքները ջրելու և ընդհանրապէս խնամելու գործին:

Անհրաժեշտ է ձեռք առնել շարք միջոցներ, որպէսզի հնարաւորութիւն տրւի ազգաբնակչութեանը անարգել կերպով ջրել արտերն ու արօտատեղիները և պաշտպանել խոտնոցները փչացնելուց ու կերցնելուց ապահովելով, որ իւրաքանչիւր ոք կ՛ստանայ իւր աշխատանքի և սեփականութեան արդար վարձքը:

Հակառակ դէպքում խոտհարքները մերկ անապատ կ՛դառնան և ինչպէս զօրքը, այնպէս էլ տեղական ազգաբնակչութիւնը կ՛նեղւի խոտի պակասութիւնից։170

Վանի նահանգապետ՝ Արամ
Քարտուղար՝ Ն. Հայրապետեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 90 և շրջ., թողոն, ձեռագիր:

N 199

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԵՐՆ ՈՒ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1429

3 հուլիսի 1915թ.
Վան

Ко мне поступают многочисленные жалобы на порчи и потравы, производимыми воинскими частями как в окрестностях Вана, так и по всему округу.

Останавливаясь пока над вопросом лишь относительно сенокосных плошадей, я считаю своим долгам просить Ваше превосходительство обратить особое внимание на этот предмет, произведенные потравы, оставление вознаграждения лиц, потерпевших от этих потрав, внушает населению мысль, что бесполезны и напрасны его заботы и работы над сенокосами, так как вся трава, возросшая благодаря их стараниям, будет скошена и забрана без всякой для них пользы.