Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/19

Այս էջը հաստատված է

շուրջը և խեղդել ապստամբական շարժումը: Արշաւախմբերը պէտք է լինեն՝ մեծաքանակ և զինուորական գործին հմուտ առաջնորդներով, և մանաւանդ վալադներով, որոնք Երկրի տեղադրութեան ծանօթ լինեն:

Թոփչեան.-Որքան էլ բացասական հետևանքներ ունեցած լինեն այդ արշաւախմբերը, չպէտք է մոռանալ նրանց տուած և՛ դրական արդիւնքները: Արամն էլ սկզբունքով չէ ժխտում արշաւախմբերի նշանակութիւնը. ուզում է միայն, որ միջոցներ ձեռք առնուեն նախկին սխալների կրկնութեան դէմ, որպէսզի անտեղի արշաւանքների պատճառով չվնասուի Երկրում կատարուող ընդհանուր պատրաստութեան գործը: Իմ կարծիքով արշաւախմբեր կը կազմենք այն մարտական խմբերից, որ մենք ունենալու ենք կովկասեան գործի համար, երբ Կարինում, օրինակ, յանկարծ դէպքեր տեղի ունենան մեր մարտական խմբերը կը շտապեն օգնութեան հասնել: Այդ մարտական խմբերին հարկաւոր է ծանօթացնել Երկրի հետ, տեղագրական տեսակէտից:

Զաւարեան.- Ռոստոմն ասում է, որ ուղարկուած արշաւախմբերը բոլորն էլ ունեցել են որոշ նպատակ, ճիշդ չէ: 1904-ին Ռայոնական Ժողովում (Թիֆլիզ) հարց բարձացաւ, թէ շարունակե՞լ խմբեր ուղարկելը, թե ոչ. և թէև մեծամասնութիւնը համոզուած էր, որ յաջողութեան ոչ մի շանս չէր կարող լինել, այնուամենայնիւ վճռուեց ուղարկել, որպէսզի այդպիսով իրագործուած լինէին Գ. Ընդհանուր Ժողովի որոշումները:

Ռոստոմ և Համօ ուղղում են անում, թե Ռայոնական Ժողովը այդպիսի որոշում չէ կայացրել, և չէր էլ կարող, քանի որ բոլոր արշաւախմբերը արդեն տեղի էին ունեցել նրանից առաջ:

Համօ.- Կրկնում եմ, որ անցեալում մեր վարած շարժումը եղել է՝ զինւորական, զուտ հայկական: Ներկայումս հարկաւոր է փոխել մեր այդ գործելակերպը. մենք պէտք է գործենք՝ համերաշխ Թուրքիայի միւս յեղափոխական տարրերի հետ. իսկ մէկ որ արդէն հաստատուի համերաշխ գործակցութիւն, արշաւախմբերը խոշոր չափով կորցնելու են իրենց նշանակութիւնը:

Արամ.-Հարց էք բարձրացնում, խօսում էք զանազան տեսակի արշաւախմբերի մասին և ես չհասկացայ, թե դրանցից, որի՞ վրայ էք ուզում կանգ առնել: Ռոստոմն ասում է, իբր թէ մենք մեր սխալները չենք կրկնել. բայց առնուազն արշաւախմբերի գործում, մենք չենք ուզել օգտուել անցեալի դառն փորձերից - ապա թե ոչ՝ Խաստուրից յետոյ մենք Օլթիի արշաւանքը չէինք կազմակերպեր: Եթէ դուք արշաւախումբ ուղարկէք, երբ Երկրում չկայ ոչ մի շարժում, ես ասում եմ, սա ձեր կողմից կը լինի քաղաքական դաւաճանութիւն: Քանի որ ժողովուրդը, ինքը պատրաստ չէ, դրսից եկող խմբերին նա թշնաբար է վերաբերւում: Ուժերը պետք է կենտրոնացած ունենանք Երկրի ներսում, թէ՛ մարդիկ և թէ զէնքերը պէտք է լինեն այնտեղ: Այն ժամանակ երբ Վասպուրականի մարմինը զէնք էր