Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/191

Այս էջը հաստատված է

N 202

ԱՐՃԵՇԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ԺԱՄԱԳՈՐԾՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՑՈՐԵՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

3 հուլիսի 1915 թ.
Արճեշ

Յարգելի նահանգապետ

Պրն․ Արամ Մանուկեան

Բոլորովին ապշած մնացի, որ սուրհանդակ Տիգրան Զաքօեան առանց որևէ պատասխանի վերադարձար:

Երեք անգամ հեռագիր տրւած է ձեզ, բայց որևէ պատասխան ստացած չեմ ցորէնի մասին, ձեր նամակով, մինչդեռ կը յայտնէք, թէ հեռագրուած է:

Դուք շատ լաւ էք մտածել, որ 1000 փութ ցորէն դրամով գնելու որոշում կայացուցեր էք, ինչպէս իմացած կը լինէք՝ ուրիշ կերպ ցորէն ճարել անկարելի է: Իսկ այս 1000 փութն ալ գնելու համար դրամ ինչո՞ւ Տիգրանի հետ չը ղրկեցիք, այստեղէն ինչպէս ճարէնք այդքան դրամ, ասոր համար ստիպուած պիտի հեռագրեմ: Բայց յոյս ալ չունիմ, թէ հեռագիր ձեզ պիտի հասնի: Ղրկած (Արմենակ Գալջեանի համար) ցորէն, որ վերցուցէր էք Ձեզ, տնտեսական մարմին դրամ կը պահանջէ, ուրեմն որին որ տրւած էք, կը խնդրեմ գանձեցէք և ուղարկեցէք, որպէսզի մեր պիւտճէն փակենք․ այստեղ ահագին դժգոհութեան առիթ տւաւ այդ յայտնութիւն: Լսեցի, որ էն խեղճ Կոթողեան Մարտիրոսի համար գնածս ցորէն, որ ղրկած եմ, ինչ-որ գրաւուած է Հրանտ Պղոլեանի ցորէնի հետ միասին, այդ ինչ բան է, միթէ դուք ինձ նոր կը ճանչնաք և կը փորձէք...

Կը խնդրեմ, ուր որ է հրամայէք, որ յանձնեն Մարտիրոս Կոթողեանին, թէև այս մասին որևէ ճիշտ տեղեկութիւն չունիմ, թէ իսկապէս գրաւուա՞ծ է:

Գերանդիներ այստեղի համար պէտք չեն. կայ: Պրն. Արամ, եթէ իմ խնդրածս պահանջներուն գոհացում չը տաք, ես դժւար պիտի կրնամ գործերս աւելի կանոնաւորել և փայլեցնել հայկ. կառ. գոյութիւնը:

Պ. Յակոբ Տ. Յակոբեանէն կը տեղեկանաք իմ պահանջներուս մասին:

Յարգանքներով Արճէշի գաւառապետ Նշան

Յ.Գ. Ներփակ նամակս Կազօյի գրած նամակն է, որ այն շտապի ապրանքներու մասին գրած է, որ չի ուզեր տալ, որովհետև ինքն ալ թալանւած է եղեր:

Նոյն

Մակագրություն. Մերժելի գործերին միացնել: Արամ