Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/193

Այս էջը հաստատված է
Генерал-майор Николаев
За начальника штаба подесаул Удавелко
ՀԱԱ, ֆ.242, ց.1, գ.5, թ.176 և շրջ․, բնագիր, մեքենագիր:

N 204

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱՑ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԱՍՆՈԴԱՐ ՏԱՐՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 143

4 հուլիսի 1915 թ.
Վան

Վանի վսեմ նանհագապետին

Անցեալ տարուայ դեկտեմ. ամսին վանեցի ուսուցիչներ՝ պ.պ. Տիգրան Մելքոնեան Բաշգալէ և Մարգար Տ. Մկրտիչեան Սարայ կգտնուէին, երբ ռուս բանակը մտաւ այն տեղերը, իսկ բանակի նահանջած ատէն թրքական վրէժխնդրութեան զոհ չերթալու համար կը պատրաստուեն փախչել Պարսկաստան՝ ռուս բանակը, ուր իբրև գերիներ համարուելով, կը փոխադրուեն Ռուսիոյ Եկատերինօդար քաղաքը, ուր կըգտնուեն այժմ:

Յիշեալ ուսուցիչները հոս՝ մեր ամենուս ճանչցած և վստահելի անձինք լինելով, ռուսական ազատարար բանակի և ռուսական մարդասեր կառավարութեան իսկապէս բարեկամ անձեր են և ո՚չ երբէք տաճիկ կառավարութեան աջակիցներ, ինչպես ենթադրուած է սխալմամբ, ուստի կը խնդրենք, որ շնորհ ընէք այս պարագաները յայտնել տեղւոյս ռուս բանակի վսեմ գեներալին ու վկայական մը առնելով ուղարկելու մեզ՝ Եկատերինօդարի հայոց կօմիտէի նախագահին ուղարկելու համար, որպէս զի հօն պատշաճաւոր իշխանութեան ներկայացնելով, միջնորդէ յիշեալ ուսուցիչները վերադարձնել տալու ‘ի հայրենիս:

Աղօթարար Առաջնորդ․ փոխանորդ Վանայ՝ Եզնիկ վարդապետ
Դիւան քաղաքական ժողովոյ
Վ․ Ատենադպիրի՝ Մ. Թ. Նալբանդեան
Ատենապեա՝ Գէորգ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ.4, թ.10, բնագիր, ձեռագիր:

N 205

ՆՈՐԴՈՒԶԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

4 հուլիսի 1915 թ.
գ. Կոսնի