Վանի վսեմ նահանգապետութեան պ. նահանգապետ
Ձերդ վսեմութեան N 350 նամակի պատասխանը. Նօրտուզի ժողովուրդ չի կարող այսպէս թափառական կերպով Հայոց Ձորոյ և կամ ուրիշ գիւղեր բնակիլ, որովհետև այսպիսով չպիտի կարողանայ իրեն ձմեռուան ապրուստը հայթայթել, որով թէ ինք սօվի պիտի մատնուի և թէ իր ձեռք գտնուած ոչխար, տաւար առանց խոտի մնալով, պիտի փճանայ: Ահագին դժուարութեամբ կետրոնացուած, այս ժողովրդեան մտքերը սա պատճառաւ պղտորուած՝ և օտար գիւղերը գաղթերը սկսելու վրայ են: Եթէ կուզէք Նօրտուզի հայ բնակչութիւնը, իրենց տեղեր երթան և քիւրտերից յառաջ կանոնաւոր տեղեր իրենց համար գրաւեն, աճապարեցեք տեղիդ ոստիկանապետութեան հրաման արձակել, որպէսզի թէ տեղդ գտնուած և թէ Սղգայ գիւղ բնակած լինելը ստուգուած նօրտուզցիները ժամ յառաջ բռնութեամբ հանել, տեղս ղրկել, առ ի քաջալերութիւն տեղիս թշուառ ժողովրդեան:
Ներկայ ոստիկանութեան կազմով Նօրտուզի կառավարուելը անկարելի է, որովհետև ցրուած են, ամեն մի գիւղ պաշտպանելը դժվուար է, աւելի հարմար է ոստիկանութեան կազմ գոնէ առ ժամանակեայ կերպով բարձրացնել, որպէսզի դիւրութիւն ըլլայ մեր ղեկաւարութեան գործադրութիւնը առանց պատասխանատւութեան:
Նօրտուզի վարերը ղրկուած մեր լրտեսներ գիշերս եկան, ալանցիները բաւականի մօտիկ եկած և առ այժմ մեր ուզած 32 հատ գերիները անվնաս ետ դարձրած են, բայց անցեալ օրուայ կռուի վրայ, կրասցիներ իրենց տներ բառնալով՝ դեպի յառաջ «Դարիայ Զեսենի» կողմեր գնացած են, իրենց միտքերն են ընտանիքը փոխադրել և ապա դեպի Նօրտուզ արշաւել, թէև ասոր ալ կարևորութիւն տալ չպետք է, բայց պատրաստի արթնութիւն կարևոր է առ այժմ:
Հաճեցէք, յամենայն դէպս, առ ժամանակեայ կերպով, տեղիս ոստիկանական կազմ 50 հատ ոզմեցի և կամ շատախցիներով աւելցնել և N 2 նամակաւ ուղուած հրամանագրերը մեր ուզած մօսինով և ուժով ժամ յառաջ ղրկելը, նաև հեծեալ ոստիկան Վանեցի Ալայվերդեան Մանուկի վկայագիրը ևս ուղարկելը:
Մակագրություն. Գաւառապետը այստեղ կանչել: 9/VII
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 23, թ. 9-10, բնագիր, ձեռագիր: