Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/196

Այս էջը հաստատված է

N 207

ԶԱՐՈՒՀԻ ՆԽՇՈԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՏԱՂՁ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 2989

6 հուլիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ Վանի

Երեսնօրեայ կռուի Ա. օր նահատակուած փորագրիչ Եղիա զաւակս կռուէն առաջ թիւրք կառավարութեան համար կնիքներ փորած ու իր աշխատութեան վարձք 28 լիրան մինչև վերջն ալ անվճար թողուեցաւ: Եթէ հարկ ըլլայ այս իրողութիւնը իր արհեստակիցներէ կը վկայուի: ՛Ի փոխարէն այդ գումարին թիւրքերի լքուած ատաղձներէն մեզ ևս տրուելու հրամանն ու շնորհք կը խնդրեմ, իր թողած որբուկներու համար մէկ-երկու կտոր բնակարան նորոգելու համար:

Յարգանօք վասն անգրագիտութեան խնդրատուի՝
Զարուհի Նխշունեան
Մակագրություն 1. Չալտրանի177 խմբագրութիւնէ ալ առանձնապէս կը պահանջէր 400ղրշ.:
Մակագրություն 2. Թող դիմէ գեներալին:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ․ 10, թ. 104, բնագիր, ձեռագիր:

N 208

Մ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՈՐԲԵՐԻ ԽՆԱՄՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

6 հուլիսի 1915 թ.
Վան
Վսեմ կառավարիչ Վանայ.

Հոս կազմուած է «Վանի հայ կանանց բարեգործական ընկերութեան կից որբախնամ մի մարմին», որու նպատակը պիտի ըլլայ գաւառներէն հոս հասած որբերը տուները տեղաւորել, հիւանդները խնամել, որբանոց բանալ և որբերու շուրջ եղած գործերը կատարել:

Սոյն մարմինը իր այսօրուայ նիստով որոշեց երկու հոգի ղրկել Ոստան, տեղւոյն վրայ ճշտելու հայր, մայր և խնամող չունեցող որբերը, զանոնք հոս ուղարկել և մնացածներու համար որոշ կարգադրութիւններ ընել: Ուստի սոյն ճանապարհորդութեան համար կը խնդրուի մի պաշտօնական թուղթ ուղղուած Ոստանի գաւառապետութեան, պէտք եղած օժանդակութիւնը հոն ընելու որբերու համար:

Ի դիմաց Վանի հայ կանանց բարեգործական ընկերութեան կից որբախնամ մարմնի՝