- Մակագրություն. Գրուեցաւ Ոստանի գաւառապետին` տալ վկայագիր: 6/VII 1915, համար 1513։
- ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 3, թ. 9, բնագիր, ձեռագիր:
N 209
ԲԵՐԿՐԻԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
N 48
Վսեմ պ. նահանգապետ
Աբաղայի դաշտի 5-6 հայ գիւղերի դրութիւնը սոսկալի է` նախ որ անձնատուր եղած քրդերը յարձակումներ են գործում և տանում վերջին հացը, երկրորդ` կեանքները վտանգի մէջ է, 3) ոչ մի ցանք չունեն այս տարի, մերկ են, 4) անասունի խիստ պակասութիւն է զգացւում, մանաւանդ` լծկանի, որովհետև խառը ժամանակ անասունները քշւած են եղել այս միւս գաւառները և 5) երկրագործական գործիքների պակասութիւն է գգացւում: Վերոյիշեալի մասին կ'խնդրէի տնօրէնութիւն:
Բերկրիի շրջանի գիւղերից` Բերկրի, Պստիկ գիւղ, Շւաքարի և Պշիգմբէթի հացը և խոտը, Գործոթի և Գիւզակի եօնջայ-խոտը ռուս բանակը քաղել, կերցրել է: ժողովուրդը մնում է ձեռնունայն: Իրենք պատրաստում են այդ վնասւած ցանքերի ցուցակները և արժեքը, որոնք մօտ ապագայում կ՜ներկայացնեմ ի տնօրէնութիւն:
Բերկրիի դաշտի գիւղերում զգացւում է խիստ շորի պակասութիւն, որոշ տեղերում թէ հագնելիքի և թէ տեղաշորի, մանաւանդ երկրագործական պիտոյքների այն է` մանգաղի, գերնտու և այլն: Եթէ այս ձևի պիտոյքներ լինեն, կխնդրէի բաժին հանել այդ շրջանի համար:
- ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 26, թ. 12 և շրջ., բնագիր, ձեռագիր:
N 210
ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ՍՏԱՑԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՉՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Շրջաբերական