Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/198

Այս էջը հաստատված է

Ի գիտութիւն Վանի Նահանգի կառավարական պաշտօնէութեան և հասարակութեան կը յայտարարենք, որ ոչ մէկ պաշտօնեայ իրաւունք չունի առանց ստացական տալու դրամ ստանալ որևէ մէկէ, որ և է պատճառով:

Ամէն մէկ անհատ իրաւունք ունի պաշտօնեայի կողմէ պահանջուած դրամը չվճարելու, եթէ իրեն ստացական չտրուի:

Բոլոր անոնք որ մինչև սոյն յայտարարութիւնը առանց ստացական առնելու ո և է պաշտօնեայի դրամ վճարած են, իրաւունք ունին բողոքելու Նահանգային Դիւանատունը, հաղորդելով, թէ ե՞րբ, ո՞ւր, որո՞ւ և ի՞նչ պայմանները մէջ վճարուած է այդ դրամը:

Վանի նահանգապետ՝ Արամ
Մակագրության. Սոյն շրջաբերականները ամսոյս 7-9-ը ուղարկուած է հետևեալ շրջանները - 1. Շահբաղի՝ 6 հատ, 2. Ալիւր՝ 6 հատ, 3. Ճանիկ՝ 8 հատ, 4. Արճակ՝ 8 հատ, 5. Արտամետ՝ 6 հատ, 6. Հայոց-Ձոր՝ 6 հատ, 7. Ոստան՝ 8 հատ, 8. Նորդուզ՝ 6 հատ, 9. Մոկս՝ 6 հատ, 10. Եզդի-Խանե՝ 6 հատ, 11. Խօշապ՝ 8 հատ, 12. Շատախ՝ 10 հատ, 13. Կարճկան՝ 8 հատ, 14. Ալջավազ՝ 8 հատ, 15. Բերկրի՝ 10 հատ: Գաւառ. բաժին, Յուլիս 9:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 178, տպագիր օրինակ:

N 211

ՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N223

7 հուլիսի 1915 թ.
Վան

Պ. նահանգապետ հրամայած է յայտարարել մեզ, որ ամէն անոնք, որք կուզին Ռուսաստանի որևէ քաղաք մեծաքանակ կամ փոքրաքանակ դրամ փոխադրել, կրնան դիմել ուղղակի նահանգապետին, դրամը յանձնել, որ պիտի վճարուի Ռուսական որևէ քաղաքի մեջ յանձնարարուած անձին:

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 105, պատճեն, ձեռագիր: