Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/2

Այս էջը հաստատված է

կազմի շուտափոյթ փոփոխութեան համար: Դուք իրաւաբանօրէն ընդունեցիք բոլոր առաջարկութիւնները, իսկ իրականապէս շարունակում էք (դեֆակտո) նախկին գործողութիւնը: Չգիտենք ինչո՞վ բացատրել այդ երևոյթը: Այժմ, երբ հարցը ծայրայեղութեան է հասել, ստիպւած ենք ուլտիմատում դնել հետևյալ պայմանների տակ.

Ա. Հին կազմը դադարելու է գործելուց: Բ. Կոմսը1 և ընկերները տալու են իրենց գրաւոր հրաժարականը: Գ. Կազմը տալու է գրաւոր կերպով - իր անդամների ստորագրութեամբ և կնիքով - ռազմական (թէ կազմակերպուրթիւն, թէ ժողովրդական), դրամական (մանրամասն հաշիւ ելմտից և պարտքերի դօկումենտալ հաշւացուցակ), կազմակերպական, ստացվածքների ցուցակ, հաց, հագուստեղէն, գործիքներ, արխիվ, ձիաները և այլն իրերի...

Դ. Կազմակերպական տեղեկագիր գրաւոր կերպով (արած և անելիք ձեռնարկների համար):

Առայժմ կանգ ենք առնում այս չորս դրական առաջարկների վրա և դնում ենք հետևեալ պայմանները.

ա. եթէ չտաք դրամականի մանրամասն հաշիւ, չենք ընդունելու պարտքերը,

բ. եթէ Կոմսը և ընկերները չտան գրաւոր հրաժարական և չդադարացնեն գործունէութիւնը, կազմը փոփոխւած չէ համարւելու և մենք այլևս այս դրութեան մէջ անկարող ենք մնալ,

գ. եթէ բոլորը դրւած պայմաններին մինչև վաղը առաւօտ բաւարա-րութիւն չտրւեց, խնդրում ենք մեզ հետ կտրել ընկերական յարաբերութիււնները: Մենք կը հեռանանք քաղաքից:

Իշխան2
Վարդան
Արամ
Տիգրան

ՀՀԴ կենտրոնական արխիվ, թղթածրար 661, գործ 46:

N3

ՇԱՄԻՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԱՄԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ՝ Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 հոկտեմբերի 1906 թ.

Սոյն վկայականը ներկայացնող Արամը Շամիրի3 Կ[ենտրոնական] Կոմիտէի կողմից ընդունուած է պատգամաւոր, Հ. Յեղ. Դաշնակցութեան Ընդհանուր ժողովին ներկայանալու համար: