Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/204

Այս էջը հաստատված է

կայ - կարելի է դրականապէս պնդել ցորենի ահագին պաշար, սակայն դժբախտաբար ո՛չ թէ ամբողջ ժողովրդի մէջ բաշխւած, այլ միայն այս կամ այն անհատի, զօրեղ, ճարպիկ անհատի ամբարներում թաղւած: Կան բազմաթիւ ընտանիքներ, որ ուտելու հաց չունեն, բայց կան ընտանիքներ էլ, որոնք 100-աւոր փթերով ցորեններ ունեն: Հենց միայն Արճէշ քաղաքում, որտեղ համախմբւած է գաւառի ամբողջ բնակչութեան 3/4-ը, հացի կարօտ ընտանիքների թիւ է 380, 2223 շնչով: Դժբախտաբար, շատ չնչին է տեղական կառավարութեան ցոյց տւած աջակցութիւնը նրանց: Մայիսի 31-ից մինչև Յունիսի 26-ը - ինչպէս երևում է քաղաքապետարանի հաշիւներից −2537 հօգու ցորեն, ալիւր և հաց է տրւած ընդամենը 958 գ փութ, որ անում է մօտաւորապէս 15 ֆունտ իւրաքանչիւր անձին 26 օրւայ համար:

Դրա վրայ պէտք է աւելացնել մի հանգամանք ևս: Այդ այն է, որ մինչև վերջին ժամանակները ժողովուրդը հնարաւորութիւն չունէր ցորեն աղալու և հաց թխելու: Արճէշը և իր մերձակայ գիւղերն ունեն 12 ջրաղաց. որոնցից 8-ը գործօն վիճակի մէջ են, իսկ 4-ը՝ ոչ: Այդ ջրաղացները նորոգել և բանեցնել են սկսել հայերը, սակայն ռուս զօրքը գալիս և բոլորն էլ գրաւում է: Ժողովուրդը մնում է առանց ջրաղացի, շատերը երկանքով են ցորենն աղում, իսկ աւելի շատերն էլ ցորենը խաշում, «հատիկ» են անում և ուտում: Մնացած կիսաւեր 4 ջրաղացները ժողովուրդը դժւարանում է վերաշինել 2 պատճառով.- ա. որ այդ ջրաղացները բանում են Հէյդար բէյ կոչւած գետի ջրով, իսկ այդ գետի ջուրը ներկայումս շատ պակասել է, աւելացնելն էլ դժվար է և վտանգաւոր, որովհետև պիտի գնալ կապել քրդերի սահմաններից, բ. մտածում են, որ եթէ բանեցնեն, ռուսները դարձեալ կգան և կգրաւեն: Չմոռանամ ասել, որ յիշեալ 8 ջրաղացներից 2-ը, զօրքը քիչ լինելու պատճառով, այժմ ազատ են և ժողովուրդը օգտւում է նրանցից:

2. Հիւանդութիւններ.

Չափազանց տարածւած են ժողովրդի մէջ զանազան տարափոխիկ հիւանդութիւնները - տիֆը՝ ստամոքսային և բծաւոր հասակաւորների մէջ, իսկ փորահարինքը, դիֆտերիտը և այլն - երեխաների մէջ: Դրա անհերքելի ապացոյցն է՝ մեռածների ու հիւանդների խոշոր քանակութիւնը: Մօտ մի ամսուայ ընթացքում, այն է՝ 1915 թ. Մայիսի 20-ից մինչև Յունիսի 24-ը, մեռել են 1067 հոգի, գլխաւորապէս երեխաներ, այն էլ դեռ չհաշւած այն մի քանի գիւղերը, որոնց մեռածների թիւը չկարողացանք իմանալ: Հիւանդների թիւը աւելի սոսկալի է: Յունիսի 20-ից-24-ը եղած վիճակագրութեամբ, գաւառի հիւանդներն են 1180, չհաշւած ի հարկէ վերոյիշեալ գիւղերի հիւանդներին: Դա նշանակում է, որ տուն չկայ, ուր հիւանդ չլինի, այն էլ մէկից աւելի:

Հիւանդութիւնների ու մահացութիւնների գործած աւերմունքը բնական հետևանքն է այն դժոխային պայմանների, որոնց մէջ գաւառի