Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/215

Այս էջը հաստատված է

նացել: Եթէ պաշտօնեաները ցայսօր էլ չեն կարողացել որոշել իրենց անելիքի սահմանները, դրա պատասխանատուն մասամբ մարմնի նախագահն է:

Եօթներորդ. - Գրեթէ բոլոր մարմիններում էլ իշխողը թղթեր գրել-ստանալն է, քան գրածները աշխատել իրագործելը: Առհասարակ մարմինները միջոցներ չեն ձեռք առնում յանուն ամենախիստ պատժի, տուգանքի, իրենց արած որոշումները իրագործելու, ուստի և հասարակութիւնը կարծես սովորել է լսել սպառնալիքի և չհաւատալ, որ այդ սպառնալիքը կկատարւի:

Կան և այլ երկրորդական պակասներ, որոնց համար առտեղ հարկաւոր նկատողութիւնն եմ արել և որոնք յատուկ են առանց հսկողութեան եղող մէն մի մարմնի:

Ըստ երևոյթին այսպիսի բացառիկ ժամանակներում և պայմաններում գործող մարմինների առաջ այսպիսի պահանջներ դնելը տեղին չէ, սակայն ըստ իս հէնց այդ բացառիկ պայմաններն են, որ ստիպում են պահանջել՝ նոր ծնուած հիմնարկութիւնը լաւ հիմքերի վրայ դնել հէնց սկզբից, ապագայ բարդութիւնների առաջն առնելու:

Այս ընդհանուր դիտողութիւններից յետոյ կարևոր եմ համայտւմ ասածներիս լուսաբանութեան համար յիշեալ մարմինների գործունէութիւնից մի քանի օրինակներ բերելու:

2. Քաղաքապետարան
Մանրամասն ծանօթանալ քաղաքապետարանի գործունէութեան հետ դժւար է, որովհետև քաղաքային վարչութիւնը իր ժողովների արձանագրութիւնների մատեան չի պահել, ունի միայն վարչական որոշումների տոմար, որից երևում է, թէ վարչութիւնը սակացոյցից աւելի վաճառողներին տուգանքի է ենթարկել և գանձել, թէև ոչ բոլորը շինուող խանութներից և տներից տուրքեր է ստացել, ունի իր ճարտարապետը, որը յատկապէս նոր շինուող տներից և խանութներից առնւելիք տուրքն է որոշում: Գործունեութեան երկու ամսուայ պատկերը ցոյց է տալիս, որ քաղաքային վարչութիւնը գրեթէ առաւելապէս տուգանքների և քաղաքին պատկանող ծառերի վաճառումով է զբաղւել, վերջերս միայն սկսել են ուշք դարձնել քաղաքի բարեզարդութեան վրայ ճանապարհներ հարթել տալ, կամուրջներ շինել տալ և այլն: Վարչութիւնն ինքնէլ խոստովանում է, որ անելիք այժմ քիչ ունի, որովհետև եկամուտները պակասել են, եղածներնէլ իրենց իշխանութիւնից հանւել են, իսկ առանց դրամի ոչինչ անել չի կարելի:

Սոյն դրութեան կցում եմ քաղաքի կալուածների ցուցակը, կազմուած 4-ն յուլիսի 1915 թ. և տաճկական օրէնքով յօգուտ քաղաքի առնւելիք տուրքերի ցուցակը, կազմուած 3-ն յուլիսի 1915 թ.: Այս ցուցակներից երևում է, որ քաղաքապետարանի մուտքը բաւական մեծ կլինի, եթէ թէ տուրքերի գանձումը կանոնաւոր լինի և թէ եղած կալուածների շահագործումը վերսկսելու միջոցներ ձեռք առնուին: