Եկամուտները կազմում են. 1. բոլոր մարմիններին տրւող պաշտօնական խնդրագրերի, կապալի, մուրհակի և պայմանագրութիւնների թղթերի եկամուտները, այդ թղթերի գներն են 8-80 կ., 2. լքուած արտերի, ծառերի ատաղձի վաճառք, 3. տասանորդի եկամուտ 100-ին 12 ½: Առաջներում վաճառելի ծառերի գները որոշելու համար յատուկ պաշտօնեաներ են վարձել, ցուցակներ կազմել տւել, 8-10 օր աշխատել են, մօտ 1000 ղրշ. վարձ ստացել, բայց այդ աշխատանքն ապարդիւն է անցել:
Գանձապահի մօտ գտնուող դրամարկղի մատեանից հանում եմ հետևեալը նմուշի համար:
- Մուտք.
- N 45 պ. Արմենակ Եկարեանէ լքուած տան մը վարձ -108 ղրշ.
- N 39 112 գերանի արժէք Հովնանեան եղբայրներէ -540 ղրշ.
- N 50 37 բարդիներու -1080 ղրշ.
- N 52 Խաչիկ Գասպարեանէն այգիի մը վարձք - 60 ռ.
- N 46 Արծրուն Միրզախանեանին հերկելու արտօնագիր -20 ռ.
- Ելք
- Մայիսի 14. 300 խնդրագրերի ծախող չէք - 7ռ. 50կ
- " պ.Տէր Յակոբեանի միջոցաւ գրական պիտոյք -133 ղրշ. 25
- " երկուկէս էօզմէ185 թուղթ -85 ղրշ.
- Մայիսի 23
- " պ. ՏԷր Յակովբեանին գրական պիտոյից արժէք -139 ղրշ. 25
- " Ղևոնդ Շարճեանին նոյնպիսի բանի համար -262 ղրշ.
- "- 70 ղրշ.
- Մայիսի 28
- " Արշաւիր Քանանեանին 12 օրավարձ հիւանդութեան- 225 ղրշ.
- " Գաբրիէլ Թորգոմեանին 2 օրուայ վարձ քննչութեան -180 ղրշ. և այլն:
Թէ ելքի, թէ մուտքի մասերում չեն նշանակուած, թէ ի՞նչ պատշաճ ստացագրերով են տրուած թղթերը, համապատասխան թղթերը պահւում են առանձին և այն էլ ոչ որոշ համարների տակ և ոչ կանոնաւոր:
Առհասարակ այս մարմնում ևս դիւանական մասն անկանոն է, մատեանները կանոնաւոր չեն, թղթերը ցրուած են զանազան պաշտօնեաների մօտ:
Այս մարմնի մէջ ամենադժուար հարցը աճուրդների վաճառքի հարցն է, թէև աճուրդները որոշելու համար կայ յատուկ մարմին, որի անդամներից են պ.պ. քաղաքապետը և երկրագործական մարմնի նախագահը, սակայն վերջիններս աճուրդների ժամերին հնարաւորութիւն չեն ունենում ներկայ լինելու: Իրենք իսկ՝ վարչութեան անդամներն ասում են, որ 1000 ղուրուշանոց ծառերը մի քանի հարիւրով են վաճառւում կամ եթէ վաճառում են 20 ծառ, գնողը կտրում է 40-50, հնարաւորութիւն չկայ լաւ հսկելու:
Քանի որ տնտեսական մարմնում է կենդրոնացած Վանի շրջանային եկամուտների ամենամեծ մասը և քանի որ այդ եկամուտների կանոնաւորումից