Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/219

Այս էջը հաստատված է

հրապարակներում և ոստիկանութիւնը խիստ միջոցներ ձեռք չի առէլ տուգանելու, պատժելու յանցաւորներին:

Այս ամենի մեղաւորը միայն ոստիկանութիւնը չէ, որովհետև նրա վրայ նախ պակասում է խիստ հսկողութիւնը, երկրորդ, ոստիկանութիւնը ցայսօր չունի համազգեստ և զէնք, առանց որոնց թէ ժողովուրդը, թէ մանաւանդ ռուս զինւորները նրանց ոստիկան չեն համարում և չեն լսում: Ոստիկանների ռուսերէն չիմանալն ևս վերջին դէպքում բաւական նպաստում է ոստիկանի գործունէութեան թուլացմանը: Անհրաժեշտ է օր առաջ նրանց համազգեստ և զէնք տալ, որոշ տեղերում պահակներ նշանակել և հսկողութիւնն ուժեղացնել նրանց վրայ:

Ասածներիս պարզաբանութեան համար բերեմ մի քանի օրինակներ ոստիկանութեան գործունէութիւնից:

Ոստիկանապետը շրջանապետներից կազմել է ժողովներ, ուր քննութեան են առել ոստիկանութեան տարազը, զէնք ունենալու հարցը և այլ մանր հարցեր: Ոստիկանապետի գրութիւններից.-N3 գրութեամբ խիստ պատիժ է սպառնում անասունները և շարժական իրերը յափշտակողներին, N 4 գրութիւնից երևում է, որ գաղտնի ոստիկանութիւն է եղել, բայց յուլիսի 1-ից դադարել է գոյութիւն ունենալուց, N 42 գրութեամբ 50-ական փայտէ ծեծի է ենթարկում երկու հոգու, այլ ոստիկաններ ևս ծեծի գոյութիւն ունենալը հաստատում են, N 63 հիւրանոցներում արգելում է գինի վաճառել, բացի սպաներից:

Ոստիկանապետարանը 1915 թ. մայիսի 8-ից յունիս ունեցել է մուտք և ելք.

Մուտք.
Տուգանք օղի ծախելու համար - 10 ղրշ.
" գինի ծախելու համար - 100 ղրշ.
" փայտ գողանալու - 15 ղրշ.
" գողացած կենդանու - 108 ղրշ.
և այլն, ընդամենը - 1382 ղրշ. 20
Քաղաքապետարանի հաշուին գանձուած տուգանքներ - 316 ղրշ. :Տնտեսական խորհրդի հաշւին ծախած փայտեղէններ - 614 ղրշ. :Յունիսի 1-13 -ը ունեցել է - 596 ղրշ. 10:
Ելք. մայիսի 8-ից յունիսի 1-ը
Նուէր ոստիկանին աչալրջութեան համար - 10 ղրշ.
բ. շրջանապետութեան մանր ծախքերի համար - 40 դրշ.
գ. շրջանապետութեան մանր ծախքերի համար - 60 ղրշ. :Ոստիկանապետին կառքի դրամ մայիսի 8-26-ը 206ղրշ.: Շրջանապետարաններից մի քանիսի մէջ տուգանքներ են առել, մի քանիսում ոչ:
ե. շրջանապետութեան մէջ քաղաքի մաքրութեան համար շրջանապետը իր բարեհայեցողութեամբ ժողովել է 600 ղրշ., 36 ղրշ-ը ծախսել է. մնացածը դեռ մնում է շրջանապետի մօտ, իմ գնալուց յետոյ միայն