Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/22

Այս էջը հաստատված է

Մուրատ․ -Ես գտնում եմ, որ այդ խնդրի մասին չէ կարելի վերջնական եզրակացութեան յանգել, առանց կարդալու այն բողոքները, որ Միհրանական կոչուող դժգոհ խմբերի կողմից Ընդհանուր Ժողովին ուղղուած են:

Արամ-Այդ նամակների մասին այստեղ խօսք չպէտք է չինի: Չենք խօսում այն ընկերների մասին, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են մեր մարմիններից և ուզում են իրենց ձայնը լսելի անել: Ընդհանուր Ժողովում, նրանց մեջ անկասկած պէտք է լսենք, բայց միայն երբ այդ խնդրին կը գանք, առայժմ մենք խոսում ենք Միհրանի և ընկերների մասին իբրև զեղծարարների և ոչ իբրև բողոքողների:

ժողովականներից ոմանք ի նկատի ունենալով, որ շատերը շփոթում են Միհրանական կոչուող հոսանքը այն յանցանքների հետ, որ գործել է Միհրանը իւր մի խմբակի հետ, առաջարկում են ընկ. Ռոստոմին մի յատուկ զեկուցում պատրաստել Միհրանական կոչուող հոսանքի մասին: Ժողովը հաստատում է այդ առաջարկը և անցնում է յանձնաժողովի բերած բանաձևի ընթերցանութեան (տես յաջորդ նիստին):

Մուրատ-Նախ առաջարկում եմ կարդալ բանաձևը կէտ առ կէտ: Բացի դրանից առաջարկում եմ բանաձևի մէջ չբերել այնպիսի մեղադրական կէտեր, որոնք բոլորովին պարզ չեն: Միհրանի և իւրայիների գործած մի քանի յանցանքները այնքան ծանր են, որ լիովին բաւական են այդ մարդկանց ամենածանր պատժի ենթարկելու համար: Չպէտք է կէտեր մտցնել մեր մեղադրութեան մէջ, որ յետոյ յարձակման նիւթ ծառայեն մեր դէմ:
Թոփչեան միանում է Մուրատի առաջարկին:

Յանձնաժողովը կարդում է կէտ առ կէտ: Առաջին կէտը անցնում է անփոփոխ: Բանաձևի մնացած կէտերի քննութիւնը թողնւում է յաջորդ նիստին:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 234:

N11

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 85-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

16 ապրիլի 1907 թ.

Արամ-Ընկ. Մինասեանի զեկուցումից որոշ կերպով ես չկարողացայ հասկանալ համերաշխութեան այն խարիսխը, որի վրայ պիտի յենուի մեր ապագայ գործակցութիւնը: Այժմ պարզ է, որ լոկ համերաշխութեան կոչերով մենք չենք կարող գործ յաջողցնել. այսուհետև հարցը կարող է դառնալ միմիայն համերաշխ գործակցության մասին: Այս տեսակէտից շատ անորոշ է ընկ. Մինասեանի զեկուցումը, նա շարունակում է պնդել, որ մենք չենք կարող փոխել մեր ծրագիրը, այսինքն պիտի շարունակենք մեր