Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/220

Այս էջը հաստատված է

գրաւոր յայտնել է ոստիկանապետին այդ մասին: Այստեղ տուգանքներ են առել 762 ½ ղրշ.: Ինչպէս լսեցի ե. շրջանի շրջանապետը Տնտեսական մարմնի կարգադրութեամբ փայտեղէններ, ծառեր է վաճառել, գումարը յանձնել մարմնին և դրա համար ստացել ծառայութեան վարձ: Այն սենեակները, ուր տեղաւորուած են ոստիկանատները, առաւելապէս կահաւորութիւնից զուրկ են, մի երկուսը նոյնիսկ գրասեղաններ, աթոռներ չունին: Բոլոր ոստիկանատներում էլ դիւանները պահում են միօրինակ և անխնամ:

Ընդհանրապես վերոյիշեալ մարմինների գործունէութեան արդիւնաւէտութեան և կանոնաւորման համար անհրաժեշտ է.՝ օրինագիծ, հրահանգ տալ նրանց, մարմինը կազմակերպելու վարչական ընդունակութիւն ունեցող կառավարիչներ նշանակել, սրտացաւ պաշտօնեաներ ունենալ և խիստ հսկողութիւն նշանակել մարմինների ամենատեսակ գործառնութիւնների, յատկապէս դրամական հաշիւների վրայ:

Վան քաղաքի՝ քաղքաղապետարանի, տնտեսական մարմնի և ոստիկանութեան վերահսկիչ`

Իսահակ Տէր Ղազարեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թթ. 183, 169-176, բնագիր, ձեռագիր:

N 218

ԽՈՇԱՊԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՔՐԴԵՐԻ՝ ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԴԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 31

8 հուլիսի 1915 թ.
Ակրակ

Վսեմ նահանգապետին

Նահանգապետութեանդ կողմէ ղրկուած N 364 յուլիս 2 թիւ պաշտօնական գրութիւնով կ՛յանձնարարէիք գաւառիս մեջ իրենց տուները վերադարձող քիւրդերը օրէնքի պաշտպանութեան տակ առնել:

Համաձայն այդ հրահանգին՝ ազդեր ցրուեցի բոլոր քրդաբնակ գիւղերը հետևեալ պատճէով.

N... ... գիւղի քիւրդ ժողովուրդին

Վսեմ, նահանգապետի հրամանաւ Խօշապի շրջանի բոլոր քիւրդերը օրէնքի պաշտպանութեան տալ առնուած են, կ՛յանձնարարենք, որ շուտով ձեր գիւղէն երեք ներկայացուցիչներ պաշտօնատունս ներկայանան և պէտք եղած հրահանգները ստանան:

Ասկէ ի զատ նոյն կողմեր շրջան ընող ոստ. զօրաց պահակախմբի կողմէ հայկ. տեսնուած ուղղութեամբ նոյնպէս հրահանգներ տրուեցան:

Միևնոյն ատեն շրջանիս հայ ժողովրդեան ուղղուեցաւ հետևեալ պատճէնով ազդեր.