Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/221

Այս էջը հաստատված է

N.. Խօշապի շրջանի հայ ժողովրդեան
Նորին Վսեմութեանց գեներալ-մայոր Նիկոլաևի առաջարկին և պ. նահանգապետի յուլիս 2 թիւ պաշտօնական գրութեան համաձայն, Խօշապի շրջանին մէջ իրենց գիւղերը վերադարձող քիւրդերը ասկէ յետոյ օրէնքի պաշտպանութեան տակ են:

Հետևաբար օրէնքի առաջ ալ խտրութիւն չկայ ո՛չ հայի, ո՛չ քիւրդի, ո՛չ ասորիի և ո՛չ եզիտիի միջև:

Ասոնցմէ իւրաքանչիւրի ամենահասարակ իրաւունքները ոտնակոխ ընողները մինչև անգամ ծանր խօսք խօսողները կ՛ենթարկուին օրինաց տրամադրած ամենախիստ պատիժներուն:

Բոլոր ժողովուրդները պարտաւոր են, լաւ ապրել իրարու հետ և իրարու մարդկային և քաղաքացիական իրաւունքները յարգել և մինչև իսկ փոխադարձ օգնութեամբ իրարու ապրելու դիւրութիւններ տալ:

Կ՛արգելեմ առանց որոշ պատճառի և առանց մեր հրամանին զինւած պտտել շրջանիս մէջ թէ հայաբնակ և թէ քրդաբնակ կամ ասորաբնակ գիւղերը, անոնք որ հակառակ վարուին, իրենց զէնքերը կ՛գրաւուի և իրենք ալ պատասխանատուութեան կ՛ենթարկուին:

Առևտրականներն ալ չ՛պէտք է չարաշահութիւն ընեն պէտքական բաներուն արժէքէն շատ աւելին պահանջելով, հակառակ վարւողները տուգանքի կ՛ենթարկուին:

Գաւառապետ

Նման հրահանգներ տրուեցան նաև բերանացի թէ պաշտօնատունս այցելողներուն և թէ բոլոր գիւղերու ժողովրդեան շրջան պահակախմբի միջոցաւ:
Յարգանքներով՝

Արմենակ Տէր-Պօղոսեան
Գաւառապետ Խօշապի
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 13, թ. 26-27, բնագիր, ձեռագիր:

N 219

ԽՈՇԱՊԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 33

8 հուլիսի 1915 թ.
Ակրակ

Վսեմ նահանգապետին

Գերութիւնէ ազատուած Վարդիկի տեղեկագիրը
Մեր շրջիկ պահակախմբի կողմէ ամսիս 6-ին քրդաբնակ Կրտաքան գիւղէն ազատուած Վարդիկը հետևեալ կերպով տուաւ իւր քննութիւնը:

Բնիկ Քապապիկ գիւղէն է և կ՛կոչւէր Վարդիկ Պօղոսեան, ապա ամուսնացած է Խաչան գիւղացի Մարտիրոս Շաղօեանի հետ: Երբ հայրը,