Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/223

Այս էջը հաստատված է

Մեզ ուղարկւած կոչնագիրեր և վճռագիրեր նոյնութեամբ ուղարկեցինք Շահպաղիի գաւառապետութեան կարգադրելու ըստ օրենի: Ինձ կը թուի, թէ Շահպաղիի շրջանին պատկանող սոյն կոչնագիրեր մեզ ուղարկւելը թիւրիմացութեան արդիւնք է:

Երեկ, Յուլիս 8-ին հեռաձայնով Ձեզ հաղորդեցի մեր ոստիկանների անբաւարար թիւ և յայտնեցի, որ կարիք ունինք աւելի ոստիկանների: Կը կրկնեմ, որ նկատի ունենաք այս կէտը և կարգադրէք՝ մեզ 20-25 ժանտարմ ուղարկելով: Գալով ոստիկանապետին մինչև այժմ փոխանորդաբար ժամանակաւորապէս ժանդարմներէն մէկին յանձնւած էր: Բայց այժմ մենք մեր թարգման-օգնական պ. Օննիկին նկատելով իբրև յարմար և ձեռնահաս այդ պաշտօնին նշանակեցինք ոստիկանապետ և որ վստահ ենք մեզ գօհ պիտի թողու: Ապա ուրեմն քաղաքէն յատուկ այս պաշտօնին մարդ ուղարկել կարիք չը կայ առ այժմ: Հաճեցէք մեր այս կարգադրութիւն տեղեկացնել պատկանեալ պաշտօնատուն, եթէ կարիք կայ, ուղարկել տաք պ. Օննիկի ոստիկանապետութեան պաշտօնագիր:


Բանակի համար հացահատիկ հաւաքելու և կարգ մը կարևոր կարգադրութիւններ ընելու համար մեր Սարայ գիւղ գնալ անհրաժեշտութիւն է թէև, բայց վրայ հասնող գիւղերու տասանորդի վաճառում առ այժմ կարգելէ ինձ: Աճուրդի գործողութիւններ քիչ թեթևանալէն յետոյ պիտի գնամ: Ձեր նկատողութեան կը յանձնեմ, որ երբ մի կողմից Ձեր 24 յունիս 307 նամակով մեզ հաղորդւած գեներալ մայոր Նիկօլաևի N 34-22 յունիսի հրամանագրով խստիւ կարգելուի լքւած ցանքերին մօտենալ իբրև անձնատուր եղող քիւրդերու սեփականութիւն, միւս կողմէն յունիս 24 թւակիր օրինագծով Տնտեսական մարմին կը հրահանգէ աշարի՝ տասանորդի186 հետ ծախել նաև լքւած ցանքսերը: Մենք չուզելով աւելորդ խնդիրներ յարուցանել, կողմնակից ենք հետևելու գեներալի հրահանգին, բայց և այնպես կ՛սպասենք Ձեր վերջնական կարգադրութեան և որոշումին:

Իմացել ենք, որ Կովկասէն գիւղացիներու համար երկրագործական գործիքներ են ուղարկւած Վան՝ ցրւելու համար չունևորներին: Այդ գործիքներէն բաւականաչափ գերանդի կարգադրեցեք ուղարկելու մեր շրջանի համար: Շատերը գերանդի չունենալուն և ձեռք բերել չկարողանալուն պատճառաւ դեռևս մի խուրձ խոտ չեն կարողացել քաղել:

Քիւրդեր երբ մէկ կողմի կը խնդրեն կառավարութեան հովանաւորութիւն, միւս կողմից նոյն կառավարութեան դժգոհ թողուլ՝ իրենց աւազակաբարոյ ընթացքով կարծես իրենց պարտականութիւն լինի: Վերջերս (և միշտ) դարձեալ սկսել են զանազան չարագործութիւններ ընել և անխտիր թալանել իրենց շրջանի միջէն անցնող որևէ ճանապարհորդ, այնպէս որ Սարայի և Արճակի գլխաւոր ճամբան քրդերու ձեռք լինելով, երթևեկութիւն դադրած է:

Հոս մեր ունեցած կառավարապատկան ձիեր եթէ ծախենք ժանտարմներին, իմ կարծիքով լաւ կը լինի, որովհետև փորձ ցոյց կուտայ, որ