Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/226

Այս էջը հաստատված է

4. Կենդանանց 14. 60
5. Մաշտակ 17 38
6. Անգղ 19 62
7. Քէօշկ 8 20
8. Խորգոմ 20 54
9. Կեմ 17 51
10. Սևագրակ 2 5
11. Քարէվանց 1 4


Եթէ հիւանդութիւնը այսպէս շարունակէ ծաւալել, շատ չանցած մեր շրջանը պիտի զրկուի աշխատող ձեռքերէ:

Ուստի կը խնդրեմ նկատի ունենալ վերոյիշեալ վիճակացոյցը և բժիշկ մը տրամադրել՝ գոնէ մէկ երկու անգամ շրջելու գիւղերը և ճար մը՛ ընելու:

Արտամետի գավառապետ՝ Յովհաննէս
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 23, թ. 19, բնագիր, ձեռագիր:

N 224

ԵԶԴԻ ԽԱՆԱՅԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ ՋԱՆԳԻՐ ԱՂԱ ԽՏՈՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՏ ՄՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 հուլիսի 1915 թ.

Յարգելի նահանգապետ Վանի,
Եզդի Խանա գաւառի Չըպաւիզի գիւղը գիշերս քուրդ խուժան յարձակելով, կուզեր ամբողջ գիւղ կոտորածի և թալանի մատնէր, բայց բարէբախտաբար տեղըս հայ կամաւորներէն, որ Նիկօլ ընկեր պ. Յովհաննէս որպէս գարի հաւաքելու եկած էին, իսկ գաւառիս ոստիկաններ նոյնպէս գիւղն էին, որոնց դիմադրութեամբ և թէ մենք կրցանք ազատել գիւղ, իսկ մեր ոստիկանների հրացան[ների մասին] քանիցս անգամ գրած ենք, թէ կանոնաւոր հրացան չէ, թէ կարելի է քիչ շատ լաւ հրացաններ խրկել նրանց, որպէսզի ժամանակին անպատեհութիւններ տեղի ունեցած ժամանակին կարենան թէ ինքզինքնին պաշտպանել և ժողովուրդի գոյութիւն:

Յիշեալ դէպքերուն ներկայ էին Վանեցի պ. Ղազար Տէր Սիմոնեան և պ. Ռուբէն Ճիզմէճեան:

Եզդի Խանայի գաւառապետ՝
Ճանկիր Խտօյեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 13, թ. 31, բնագիր, ձեռագիր։