N 225
ՄՈԿՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Գ․ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՇՐՋԱՆԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ, ՀԱՑԻ ՈՒ ԶԻՆՈՒԺԻ ՊԱԿԱՍԻ ԵՎ ԲՆԱԿՉՈԻԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԸ ԼՔԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Վսեմաշուք պ. Արամ Մանուկյան
Նահանգապետ Վան նահանգի
՛Ի Վան
Այսօր պաշտօնական հեռագիր ստացուեց պ. Դրօից, որ ամսոյս 15-ին բոլոր կամաւորներ տեղէս քաշուին. ատոր համար մեր բերդապահ պ. Բենօն և ընկեր Թռչուն տեղդ եկան, որոցմէ կը լսէք մեր գաւառի բոլոր նեղ պարագաները ու կուտաք նրանց այն բոլոր բացատրութիւնք, ինչ որ պիտի տայիք մեզ:
Գաւառիս մէջ արդէն հիւանդութիւն խիստ շատացեր է և կը մնան անդեղ ու անդարման: Ժողովուրդ բոլորովին մերկ ու անապաստան են, երբԷք հագնելիք ու պատսպարաններ չկան: Մեր Սպարկերտի ու Ոզմի և Մամրտանքի սահմաններուն վրայ դուշմանը188 կերևի, երբ դիրքերում որևէ պաշտպանուելու համար երբէք ոյժ չունեմք:
Որովհետև ցարդ զօրաշարժ է եղեր և մեր ժողովուրդ զբաղուած են միայն դիրքերումն և այլ կազմակերպական գործերով, չեն կարողացեր եղած նոր ցանքերին տիրապետել, այնպէս որ բոլոր չորացեր են:
Եթէ մեր այս բոլոր պահանջներին գոհացում չտրուի, կամաւորներ տեղէն քաշուելուն պէս, մենք ալ պիտի ստիպուինք քաշուել, որով տեղիս մեջ 1000-էն աւելի հիւանդներ գերի պիտի մնան դուշմանի ձեռքին և սահմանը կը լինի Շատախ և Գաւաշ:
Ուստի կը խնդրուի որ շնորհ ընէք մեր խնդիրքներին գոհացում տալ:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ․ 61-62, բնագիր, ձեռագիր:
N 226
ԱՐՃԱԿԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Շ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԿՆԻՔ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
N 3118
- Վսեմ նահանգապետ պ. Արամ
- Ստացանք Ձեր 453-467 N N նամակներ:
- Տարօրինակ կը գտնենք, երբ ամբողջ գաւառապետութեանց, նոյնիսկ գաւառակներուն պաշտօնական կնիք ուղարկւած է, իսկ մեր գաւառապետութիւն