Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/228

Այս էջը հաստատված է

դեռ չէք ուղարկած՝ հակառակ մեր այսքան պահանջելուն: Այս անգամով ուղարկեցէք խնդրենք:

Աւազակութիւն ընող քիւրդեր Սարայի ճամբայի վրայ առհասարակ մակորիցի աշիրաթին կը պատկանեն և գլխաւորաբար շավըսցիներին:

Դուք գրած էք, թէ մաս մը ձիաներ պահեցէք, իսկ մնացեալներ ուղարկեցէք: Մենք արդէն հոս ընդամէն 5 ձի ունենք, նախապէս 8 ձի էր, երկուքը ո՞ւր լինել Ձեզ գրւած է, իսկ մէկն ալ սատկաւ, մեր ցանկութիւն էր, որ մեզնից այլևս ձիու պահանջ չընէիք: Հոս մնացած 5 ձին ալ պիտի յատկացնենք մեր ժանդարմներին, և արժէք ի հաշիւ կառավարութեան պարբերաբար կը գանձենք:

Մեր պաշտօնէութեան և ժանդարմիայի ամսականերու համար Ձեր ուղարկած 575 ռուբլի 50 կոպէկ ստացանք կարնեցի մեր ժանդարմ Տիգրանէն: Հոս ամսավճարներ վճարելէն յետոյ, ըստ Ձեր հրահանգին, իրենց ստորագրութեամբ ցուցակ պիտի ուղարկւի Ձեզ:

Պ. Օննիկի ոստիկանապետութեան վկայական անհրաժեշտ կը գտնենք, ուղարկեցէք:

Նաև մեզ ուղարկեցէք 2 հատ՝ մէկ պատճէներու տետրակ, մէկն ալ տոմար գրելու, թուղթ և ծրար շատ անհրաժեշտ է:

Արճակի գաւառապետ Շիրին
Մակագրություն. Կարգադրված է: 14 հուլիսի
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 63, բնագիր, ձեռագիր:

N 227

ԱՐՃԵՇԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Ն. ԺԱՄԱԳՈՐԾՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿՈՐՊՈՒՍԻ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՂՄԻՑ ԼՔՎԱԾ ԱՐՏԵՐԻ ՀՆՁՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 հուլիսի 1915 թ.
Արճեշ

Յարգելի նահանգապետ պ․ Արամ Մանուկեան

Վան

Տեղւոյդ Տնտ. մարմնի նախագահութեան կողմէն ղրկւած պ. Մ. Սէֆէրեանի N 111 յունիս 27 թւագրեալ պաշտօնագիր ստացայ:

Պ. Մ. Սէֆէրեանին յանձնած N 1464 և 1465 երկու կտոր վկայագիրեր վերցնելով, տեղս մնացող ճանապարհի գեներալին և կամենտանտին ցոյց տւի, բայց այս տեղի գեներալ189 ոչ Ձեր կարգադրութիւններ և ոչ իսկ Նորին վսեմութիւն գեներալ Նիկոլաևի կարգադրութիւններ կը ճանչնայ, ինք կը ճանաչէ մի միայն կօրպուսնի գեներալի190 հրաման, հետևապէս պ. գեներալ Նիկոլաևի միջոցով դիմեցեք կորպուսնի գեներալին մեր իրաւունքներ ճանչցնել տալու համար, այլապէս որևէ լքւած ցանք կամ տասանորդ ծախել և գանձել բացարձակապէս և պաշտօնապէս կարգելւի մեզ: