Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/229

Այս էջը հաստատված է

Օրս դարձեալ մասնաւոր դիմում կատարեցի` վերջնականապէս իմանալու համար, բայց մեզ պատասխանեցան, թէ ամէն ցորեն և խոտ բոլորովին կազօնի է և կառավարութեան կը պատկանի, մի միայն քաղւորներուն խոտի համար կը տրւի փութին 5 կոպեկ կամ իբր օրավարձ 1ր. 20կ., իսկ ցորենի համար 1/3 միայն: Թէև մէկ կողմից արդէն սկսեր են անհաշիւ կերպով հայերու սեփական արտերէն քաղւած սեփական խոտեր վերցնել ու տանել: Այս մասին եթէ ժամ առաջ կարգադրութիւն չընէք, ժողովուրդ յուսահատած ձեռք չպիտի տայ ցանքերուն, որոնք արդեն հասած լինելով, պիտի փչանան բոլորովին: Ինչպէս հեռագրած եմ, եթէ պահանջւած ռուսագէտ թարգմանը անմիջապէս չուղարկէք, գործերու փչացման համար պատասխանատւութիւն չեմ կարող ստանձնել:

Որչափ որ քանիցս անգամ գրած եմ Գաւ[առական գործերի] դիւանին, մեր քովի կնիքի չափազանց անհրաժեշտութեան մասին, բայց նորէն կը պահանջւի, արդ առանց նորը նախապէս ղրկելու, այս մասին կը խնդրեմ անպայման կարգադրեցէք, որ նորն ղրկելեն վերջ ճամբեմ մեր քովին, այլապէս առանց կնիքի ինձ կը դատապարտէք անգործութեան, որովհետև նոյնիսկ ցանքեր քաղելու համար, երբ պէտք կը լինի գիւղացիներ իրենց տեղեր ճամբել, պէտք կայ արտօնագիրերու, որոնք անպայման կնքւած պէտք է լինեն, ինչպէս եղել է մինչև այժմ:

Արճէշի գաւառապետ՝ Նշան
ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 27, թթ. 5-6, բնագիր, ձեռագիր:

N 228

ՎԱՍՊՈԻՐԱԿԱՆԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԾ ՈՉԽԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 28

12 հուլիսի 1915 թ.
Վան

Վանի շրջանային վարչութեան

Մեծայարգ պրն. նահանգապետին

Ի պատասխան թիւ 1551 և 1915 յուլիս 8 թուակիր Ձեր գրութեան.191 կը յայտնենք, որ զինւորական վսեմ հրամանատարի ակնարկած ոչխարները, թուով 200 հատ, Ձեր կողմանէ նուիրուած էին Եղբ. օգնութեան յանձնաժողովիս, աղքատներուն բաշխուելու համար:

Եւ որովհետև մեզ համար շատ դժուարին էր այդ ոչխարները քաղաք բերել և պահել, յարմար տեսանք ճամբուն ծախել զանոնք պրն. Ղևոնդ Սէրովբեանին, որմէ ոչխարներու գինն ստանալով՝ բաշխեցին աղքատներին:

Նախագահ Վասպ. Եղբ. օգն. յանձնաժողովին՝

Սահակ Արքեպիսկոպոս Այվատեան