- Մակագրություն. Աստ պատասխանել, որ ոչխարները Անդրանիկի դրուժինայի բերած ոչխարներէն է, որոնց մի մասը իբրև կթաններ բաշխւած է գիւղացիներին, իսկ այս 200 «Եղբայրական օգնութեան կեմիտէին» է տրւած, որը, չկարողանալով պահել ծախած է Ղևոնդին: Արամ
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10. թ. 49, բնագիր, ձեռագիր:
N 229
ԱՐՃԱԿԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Շ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԳԱՎԱՌԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 61
Վսեմ նահանգապետ
պ. Արամ
Ձեր ուղարկած Արճակի պաշտօնէութեան և ժանտարմների մայիս-յունիսի ամսական ստանալով, վճարեցինք և որովհետև գործով շրջանի մէջ բացակայ եղողներ կան, հաշիւ ամբողջութեամբ մի քանի օրէն կուղարկենք ըստ հրահանգին ստորագրութիւն վերցնելով: Մենք անցեալ անգամ N 55 գրութեամբ ոստիկաններ էինք պահանջեր, այժմ կը յայտնենք, որ կարիք չկայ առ այժմ, մեր կարիքի չափ ժանդարմների թիւ լրացուցինք և Ձեզ կը ներկայացնենք անոնց ամբողջութեամբ կազմ, հետզհետէ նորեր ևս արձանագրելով:
|
Խաչատուր Մելքոնեան հեծեալ, արճակեցի, տարիք 26, յուլիս 10-էն պաշտօնի
Սարգիս Գալուստեան հետևակ ” - ” 24 10