Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/233

Այս էջը հաստատված է

թափած են: Այժմ Նորտուզի գաւառապետ կը պահանջէ ու կստիպէ, որ այդ բնակչութիւն ձեռնթափ լինի յիշեալ գիւղերէն ու գնայ Նորտուզ իր տեղերը: Քանի որ ցանքսի ժամանակ է, կը խնդրուի, որ հրաման ընէք այդ բնակչութիւնը չը վերցուի գոնէ մինչև հունձքի վերնալը, որով թէ այդ մարդիկ իրենց աշխատանքից չեն զրկուեր և թէ հունձքը գետին չի մնայ:

Մեզ համար հոս՝ Աստուածաշէն նստելու տեղ չունինք, երկու հարմար տեղեր կային, ռուսներ այժմ կը նստին, մի հատ ալ կայ, ուր այժմ մենք կը նստինք, բայց իր նեղութեան համար թէ մեզ չի բաւեր և թէ տէրը չի ընդուներ ու կը պահանջէ, որ դարս ելնենք, ուրեմն մենք չենք կարող հոս մնալ:

Եթէ կուզէք յերթանք Արատենց, հոն հարմար տեղ կայ, կսպասենք ձեր հրամանին:

Հայոց-Ձորոյ գաւառապետ՝ Նշան Նալբանդեան
Մակագրություն. Թող երթան Արատենց:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 27, թ. 8, բնագիր, ձեռագիր:

N 233

ԳԱՎԱՇԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Լ. ՇԱՂՈՅԵԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՎԱՌԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՅՈՒՂԳՈՐԾԻՔՆԵՐԻ և ԱՆԱՍՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

13 հուլիսի 1915թ.
Ոստան

Վանի նահանգապետ Արամ փաշային

Գաւաշի և Կարճկանի ու Կառկառի ժողովուրդը արդէն սկսած է որոշ չափով ապահովւել, և հակառակ հիւանդութիւններու աւերիչ սաստկութեան, ձեռնարկել երկրագործական աշխատանքներու: Եւ եթէ հնարաւորութիւն ձեռք բերւի երկրագործական գործիքներ և անասուններ ճարելու ստոյգ սովէ կ՛ազատւի երկիրը:

Մեր գաւառի անմիջական պէտքերն են.
1.Եզ, 5-600 գլուխ, այդ կողմերէն կամ բանակի միջոցով, ապա թէ ոչ ցորենը դաշտը և անկալսել կը մնայ:
2.Երկրագործական ամեն տեսակի գործիքներ:
3.Քաղի մեքենայ, առնւազն երեք հատ, Վարի Հայոց Ձորի, Գաւաշի և Կարճկանի համար, իրենց ամբողջական մասերով, գործիքներով, իւղով և այլն, որ յանկարծ չը կանգնեն և դադրեն:
4.Մանգաղ՝ 400 հատ:
5.Գութաններ, ինչ ձևի և մեծութեան որ կան:
Իսկ Ոստանի համար անհրաժեշտ են.
յարմար դատաւոր մը,
երկաթագործ մը,