Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/238

Այս էջը հաստատված է

Արտամետն ևս կարգ մը ուրիշ գիւղերու պէս զրկուեցաւ խոտէն և ձմեռը իր անասունները պահելու հնարաւորութենէն:

Արտամետի գաւառապետ՝ ՅովհաննԷս
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 8, թ. 50, բնագիր, ձեռագիր:

N 239

ԲԵՐԿՐԻԻ ԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

16 հուլիսի 1915 թ․

Մեծապատիւ պ. Արամ

Չի լինում գաղթականներին պահել Բերկրիում: Մարդիկ չկան գործող, պ. գաւառապետը Աբաղայումն է, եթէ հնարաւոր է կարգադրութիւններ և օգնութիւններ կատարուեն շուտափոյթ, գաղթականներին բաժանում ենք Բերկրիի գիւղերի վրայ, սպասում ենք օգնութեան: Այստեղ ունեն մեր բանակի համար 150 փութ պատրաստի ալիւր: Ստացէք Սիրակի համաձայնութիւնը, ես կարող եմ բաժանել գաղթականներին: Պատասխանէք հեռագրով:

Բերկրիի պունկտի կառ. Նիկօլ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 54, բնագիր, ձեռագիր:

N 240

ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ՝ 17-45 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N 306

17 հուլիսի 1915 թ.
Վան

Մեր երկուական N 300 շրջաբերականին համաձայն՝ նահանգապետութեան անունէն կը յայտարարենք Վանի ժողովրդեան, որ իւրաքանչիւր թաղեցի 17-45 տարեկանները իրենց շրջանին պատկանեալ ոստիկանատուն երթալով, արձանագրուին: Ժամանակամիջոցը կը լրանայ Յուլիս 24-ին:

ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 129, պատճեն, ձեռագիր:

N 241

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՑԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

6 օգոստոսի 1915 թ.
Երևան