Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/24

Այս էջը հաստատված է

գործիչներից: Պէտք է յայտնեմ, որ այդ շարժումները ոչ մի կապ չունին արտասահմանի «Երիտասարդ Թուրքեր»-ի հետ. նոյնիսկ վերջինների թերթերը և գրականութիւնը մենք ենք տարածում Երկրում: Ես առաջարկում եմ կազմել Երկրում թուրքերի հետ միացեալ ուժերով խառն կոմիտէներ: Սրանք զբաղուելու են մասնաւորապէս այն բոլոր հարցերով, որ ընդհանուր են բոլոր ազգութիւնների համար, օրինակ՝ պրոպագանդա, քաղաքական տեռորներ, միացեալ ուժերով բողոքներ, բոյկոտ եւն: Ւ հարկէ ժամանակի ընթացքում պիտի կազմուի մի ընդհանուր ծրագիր ըստ յեղափոխական կեանքի զարգացման: - Այս բոլորի հետ մենք շարունակելու ենք մեր գործունէութիւնը և նպատակը առայժմ այդ է լինելու: Առայժմ մենք մեծ ուշադրութիւն ենք դարձնելու ինքնապաշտպանութեան գործին, զոհ չգնալու համար կառավարական մի նոր պրովոկացիայի: Մնացած ամբողջ ուժերը պէտք է տալ համերաշխութեան գործին, խուսափելով տակտիկական այն բոլոր ձեռնարկներից, որոնք կը խանգարեն համերաշխութեան գործը:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 239-240:

N12

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 99-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

23 ապրիլի 1907թ.

Նախագահում է Մալումեան:
Ներկայ են 27 ժողովական:
Բացակայ են՝ Իշխան, Վարդան (հիւանդ), Անդրանիկ (հիւանդ):
Օրակարգն է՝ «Թուրքիոյ ընդդիմադիր տարրերի հետ համերաշխութեան» բանաձևը:
Բանաձև ներկայացնում են՝ Մինասեան և Արամ: Նախագահը քուէարկութեան է դնում Արամի բանաձևը:

Ժողովը անհրաժեշտ է համարում մի երկու կէտերի վերաբերմամբ արտայայտուելու: Եւ վիճաբանութիւն ու կարծիքների փոխանակութիւն է տեղի ունենում գլխաւորապէս անջատ թէ խառն կոմիտէներ ունենալու հարցի շուրջը:

Ռոստոմ. — Որ մեր կուսակցութիւնը անջատողական ձգտումներ չէ ունեցել, դրան իբր ապացոյց կարող է ծառայել հենց մեր գործունէութիւնը: Եթէ այժմ այստեղ այս խնդրի վերաբերմամբ հարց է բարձրանում, պատճառն այն է, որ մեր ընկերներից շատերը ուղղակի չգիտեն մեր որոշումների մասին: Մեր 17 տարուայ գործունէութեան ընթացքում մենք ապացուցել ենք շատ անգամներ, [որ նման ձգտում ունեցած չենք]: Բացի այդ, 1904-ի Ընդհանուր Ժողովում եղել է շեշտուած որոշում: Գալով համերաշխութեան,