ու ապա մենակ, իսկ միւս ամբողջ գաւառներում կարգ պահէլ և պատասխանէլ յաջող քրդական մասնակի բոլոր յարձակումներին: Այսպէս տևեց մինչև յուլիսի սկիզբը, երբ հարաւ քշւած քրդէրը սկսեցին մեծ ալիքներով շարժւել, երբ անհրաժէշտ էր աւելի մեծ ու ուժեղ կազմակերպութիւն, երբ մենք սկսեցինք քաղաքի մէջ խումբեր կազմակերպէլ Շատախի և Մոկսի համար և երբ յանկարծ պայթէց մեծ նահանջը և ամէն բան քշեց տարաւ իր հէտ:
Բայց և այնպէս այդ պահանջեց կառավարութիւնից մեծ աշխատանք և զոհողութիւն, որը արւեց հնարաւորութեան չափ:
2. Գաղթւած և աւերւած
գաւառների ժողովրդի պահպանման հարցը
1914-ի աշունից սկսած. Սարայի և Բաշկալէի շրջանում ջարդ, կոտորած լինելուց յետոյ, այդ վայրերի մնացորդ ժողովուրդը թափւեց քաղաք, հոսանք սոսկալի դարձաւ ապրիլեան շարժումների ժամանակ, երբ ամբողջ գաւառները համարեա թափւեցան քաղաքը և ապաւինեցին քաղաքի օգնութեան:
Ռուսների Վան գալուց յետոյ թէև որոշ վայրերի գիւղացիները ետ դարձան իրենց գիւղերը, բայց դրանց փոխարէն նորէն Վան թափւեցան Դրօի խմբի բերած Սպարկերտի, Մամրտանքի և Շէնի ձորի և Խիզանի հայ ամբողջ ազգաբնակութիւնը նույնպէս և Քէռու ու Համազասպի խմբերու ազատագրւած Կարճկանի և այլ գաւառնէրի գիւղացիները:
Մօտ 20000 անտուն, անտիրական ժողովուրդ է թափւած շրջանը, ոևէ ուրիշ աղբիւր չի մնացել նրանց օգնելու համար, բացի նորաստեղծ կառավարութիւնից, անմիջապէս դիմում է տեղական միջոցներով օգնութիւն կազմակերպելու գործին:
Դրանց մեծ մասամբ հաւաքում ենք Ոստանի և Ախթամարի շուրջը, հաւաքում ենք ապահով շրջաններից ցորէն և ալիւր և ժամանակաւոր կերպով տեղաւորում․ իսկ միւս կողմից դիմւում է Կովկասի բոլորը հիմնարկութիւններին, որ նիւթական և բժշկական օգնութիւնը փութացնէն:
Այդ օգնութիւնը չ’ի ուշանում, գալիս է, եկող բոլոր խումբերին օգնողը, դիւրութիւն տւողը, գործ կազմակերպողը եղել է, կառավարութիւնը.
- Ստեղծված են եղել
- ա = բուժարան - հիւանդանոց - Վան
- բ = սննդատու կայարան - Արճէշ
- գ = բուժարան „ -Ոստան
- ղ = „ „ - Ախթամար
3. Քրդական հարց
Ռուս կառավարութիւնը մեզ անյայտ պատճառով որոշում է ընդունել հպատակութիւն յայտնող քրդերին, առանց խորհելու ապագային գալիք չարիքների մասին: Երբ այդ մասին լսում ենք, անմիջապէս դիմում կատարում ենք և որոշում որևէ ձեւով յանձն չէինք առնում այդ գործի կարգադրման։