գ = որ պաշտօնէութեան մի մասը անձեռնհաս և զեղծարար է.- Անձեռնհասութիւնը հասկանալի է, որովհետև սկզբէն ցանկութիւն կար լաւ ու վատ բան մ՚սկսել, ապա կանոնաւորել, երբ ձեռնհաս մարդիկ գտնւէին, իսկոյն անձեռնհասները փոխանակւում էին:
Զէղծումների խնդիրը անխուսափելի չարիք է, թրքական ռէժիմի տակ մեծացած մարդիկ և պաշտօէութիւնը անկարելի էր, որ այդ զեղծումներ չ՚անէին:
դ = որ տրւած տուրքերը թրքական ռեժիմի տակ մեր մերժած ձևի տուրքէրն են. մենք մեր մերժածը չենք կարող կիրարկէլ:
Սրա պատասխանը պարզ է, մի քանի ամսում չ՚էր կարելի նոր տուրքի սիստեմը դնել և դրան վարժեցնել ժողովրդին, գոյութիւն պահելու համար անհրաժեշտ էր օգտւել եղած տրադիցիաներէն:
ե = որ ինք՝ նահանգապետը, անձեռնհաս է այդ գործի համար.- որ այդ այդպէս էր ՚ի հարկէ, կասկած չ՚ը կար, որովհետև ո՚չ նա պատրաստւած էր այդ գործի համար և ոչ էլ անհատական դիւրութիւններ ունէր: Բայց չը պիտի մոռանալ, որ այդպիսի ժամանակի կառավարիչը կարող էր լինել միմիայն մերոնցից որևէ մէկը, որովհետև դրսէն եկած մի անփորձ մարդ չէր կարող ոչ շրջան ստեղծել և ոչ էլ գործ: Այդ երկու ամսւայ գործը պէտք է վերագրէլ ոչ թէ ստեղծւած կառավարութեան ուժին, այլ կուսակցութեան կազմակերպչական դրացինայի204 ստեղծած դիւրութիւններին և անհատական կապէրին:
Եւ այլն և այլն:
Խօսք ասել հայկական նախանձի, չը կամութեան, զգացմունքի չափ չունենալու մասին՝ աւելորդ է, որովհետև իբրև ազգային նկարագրի աւերող գծեր, ամէնքին յայտնի է և թէ այս դէպքում, որքան դեր կատարած կը լինի, այդ էլ անյայտ չ՚է:
Այսպիսով փակւում է հայկական ինքնաւարութեան առաջին փորձը, պատմութեանն յանձնելով նրա գործիչներին և գործը:
- ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ.39, թթ.32-41: բնագիր, ձեռագիր: