Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/250

Այս էջը հաստատված է

Ապա խօսեցան, ռուսերէն լեզուով, պօլկովնիկը և ծխ. դպրոցի ուսուցչուհիներէն օր. Մաքրուհին, որ Դաշնակցութեան անունէն ողջունելով ազատութիւնն ու զօրքը՝ խօսեցաւ կարճ, բայց ոգեշունչ և գեղեցիկ ճառ մը: Որովհետև ներկայ եղող բաւական թիւով վրացիներէն մեծ մասը չէր հասկնար հայերէն կամ ռուսերէն, այն ատեն երկրորդ անգամ բեմ բարձրացաւ պօլկովնիկը և իր մայրենի լեզուով կարճ ճառ մը խօսեցաւ՝ ուղղուած վրացի զինուորներուն և հասարակութեան։

Ճառերէն ետք, զօրքը հաւատարմութեան երդում տուաւ: Միթինկը վերջացաւ ժամը 2-ին: Զօրքի և ժողովուրդի տրամադրութիւնը խիստ բարձր էր:

Յ․Յ․
«Աշխատանք», 25 մարտի 1917թ.

N 247

ԱՐԵՄՏԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՄԱՐՄՆԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ՝ ՀՐԱՎԻՐՎԵԼԻՔ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

15 ապրիլի 1917թ․

Առաջիկայ մայիս 1-ին Երևանի մէջ պիտի գումարուի թուրքահայ փախստականներու Համագումարը, որ տևելու է 3-5 օր:
Համագումարին մասնակցելու են․

Թիֆիլսէն 3 պատգամաւոր
Երևանէն 5 ”
Ալէքսանդրապօլէն 2 ”
Նոր Բայազիտէն 1 ”
Իգդիրէն 1 ”
Էջմիածնէն 1 ”
Ղամարլուէն 1 ”
Աշտարակէն 1 ”
Գանձակէն 1 ”
Բագուէն 1 ”
Բաթումէն 1 ”
Տրապիզոնէն 1 ”
Էրզրումէն 1 ”
Բասէնէն 1 ”
Երզնկայէն 1 ”
Բաբ[երդ]-Դերջանէն 1 ”
Խնուսէն 1 ”
Մուշէն 1 ”
Ալաշկերտէն 2(1)