Այս էջը հաստատված է
- ա) Համագումարին մասնակցող միութեանց և մարմիններու գործունէութեանց մասին:
- բ) Ընդհանուր փախստականներու օգնութեան գործի մասին:
- գ) Օտար, արտասահմանեան, հայ և հայանպաստ մարմիններու հետ յարաբերելու մասին:
- 2. Ներգաղթը և անոր հետ կապուած խնդիրներ:
- 3․ Երկրի մէջ տեղ. ազգ. վարչութեանց կազմակերպում և իրաւաբանական օգնութիւն:
- 4․ Չգրաւուած վայրերու հայ գերիներու ազատութեան և օգնութեան գործը:
- 5․ Երկրի հայ ազգաբնակութեան ապահովութեան հարցը:
- 6․ Թուրքահայ փախստականներու տնտեսութեանց վերականգնումը:
- ա) Վարուցանքս (պետական և ազգ. միջոցներով):
- բ) Արհեստանոցներու փոխադարձ օգնութեան և կօօպերատիւներու կազմութիւն:
- գ) Փոխատուութեան խնդիրը:
- դ) Թուրքահայ վերաշինութեան ֆօնդի խնդիրը:
- 7. Նպաստի և պարենաւորման գործը:
- 8. Փախստականներու մասնակցութիւնը Կովկասի հայոց գիւղատնտեսական աշխատանքներուն:
- 9. Թուրքահայ գերիները Ռուսաստանի մէջ:
- 10. Փախստականներու առողջապահութեան գործը (հիւանդանոցներ, բժշկական օգնութիւն, ևն.):
- 11. Որբանոցներ, որբեր և անոնց կրթութիւնը:
- 12. Դպրոցներ ու անոնց կազմակերպումը:
- 13. Աշխատանքի և տեղեկատու բիւրօներ ու փախստ. վիճակագրութիւնը:
- 14. Նոր առաջարկներ ապագայ գործունէութեան համար:
- 15. Թուրքահայ փախստականներու ներքին կազմակերպութիւն և կանոնադրութեան հաստատումը:
- 16. Թուրքահայ կեդրոնական վարչութեան ընտրութիւնը:
Թուրքահայ Համագումար կազմակերպող մարմնի կողմէ՝
Անդրանիկ, Արամ, Ա․ Դարբինեան
- «Աշխատանք», 15 ապրիլի 1917թ.