Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/253

Այս էջը հաստատված է

ԵՐԵՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐ

N 248

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԵՎ ԶԻՆԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 դեկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Ներկայ էին անդամներ Կարճիկեան, Արամ, Ռուբէն, Տէր Օհանեան, Բարայեան և Ամիրեան:

Որոշւեց աշխատանքները բաժանել կօմիտէի անդամների մէջ հետևեալ ձևով.

Կարճիկեանին յանձնել - կառավարական հաստատութիւնների հետ կապ պահպանել:

Արամին և Տէր Օհանեանին յանձնել զինւորական միւթեան դասալիքների հաւաքման և զինակոչի խնդիրների վարումը:

Խ. Կարճիկեան
Վ Բաբայեան
Իս. Ամիրեան

ՀԱԱ,ֆ․222,ց.1,գ.24,թ.29, բնագիր, ձեռագիր:

N 249

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԱՄԻՆ 200.000Ռ. ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 դեկտեմբերի 1917 Թ.
Թիֆլիս

Ներկայ էին. Կարճիկեան, Արամ, Ռուբէն, Տէր-Օհանեան, Բաբայեան, Ամիրեան:

Որոշւեց բաց թողնել աւանս Արամին 200.000 ռուբլի զինւորական միւթեան միջոցով դասալիքների հաւաքման գործը կազմակերպելու:

Կօմիտէն հաւանաթիւն տւեց, որ Արամը դասալիքների գործով մեկնի Երևանի նահանգը:

Խ. Կարճիկեան
Վ․ Բարայեան
Իս. Ամիրեան

ՀԱԱ, ֆ.222,ց.1,գ.24,թ.29,բնագիր, ձեռագիր: