N 250
ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ` ՎԵՐՋԻՆԻՍ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 108
Վկայական
Սոյն վկայականը ներկայացնող Արամ Մանուկյանը անդամ է Ազգային խորհուրդին կից կազմւած Յատուկ Կոմիտէի, որ հաստատում ենք ստորագրութեամբ և կնիքով:
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 37, բնագիր, մեքենագիր:
N 251
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ` ԶԻՆԱԿՈՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՆ N 1
-Գաւառի -շրջանի - գիւղի 1886 թւի յունւարի մէկից մինչև 1898 թւի դեկտեմբերի երեսուն և մէկը ծնւած և 1907-1919207 թւականներին զինակոչի ենթարկւած բոլոր հայ զինւորները` իսկական ծառայութեան մէջ եղածները, կարմիր ու կապոյտ տոմսաւորները, սպիտակ տոմսաւորները (ստուգելու համար)` թէ նրանք, որոնք գործօն բանակումն են եղած ու ապա տուն դարցած, թէ թիկունքի աշխատանքների (Оборона) մէջ գտնւողները, ժամանակաւորապէս արձակուրդ ստացածները, զանազան արտօնութիւններով ու պատրւակներով տանը նստաները-պարտաւոր են-ներկայանալ
- Զինւորները պարտական են իրենց հետ բերել.
- 1. Իրենց զինւորական հագուստները,
- 2. - օրւայ հաց,
- 3. ծննդեան ու զինւորական ծառայութեան վերաբերալ թղթերը
Գիւղի կոմիսարը պարտաւոր է.
- 1. Այս հրամանն ստանալուն պէս հաւաքել ու ճամբել բոլոր զինւորներին
- 2. Ուղարկել ճամբւած զինւորների մանրամասն անւանացուցակը
- 3. Անձամբ ու միլիցեայի օգնութեամբ ուղեկցել զինւորներին ու անվտանգ հասցնել որոշւած տեղը.