Ամենից առաջ ձեզ ենք դիմում, հայ ուսանողներ ու աշակերտներ, դուք դեռ կեանքի խճճւած պայմաններում չէք մեռցրել ձեր արիւնը, դուք դեռ ապրում էք վառվռուն գաղափարների աշխարհում: Ամենից առաջ ձեր սրտերում է արձագանք գտնելու ժողովրդի փրկութեան կոչը:
Դիմում ենք և ձեզ, հայ ուսուցիչներ, բժիշկներ, փաստաբաններ, ինժեներներ ու այլ մասնագիտութեան մտաւորականներ: Դուք մինչև այսօր ձեր շնորհքները ծառայացրել էք ազգի խաղաղ կուլտուրական առաջդիմութեան: Այսօր, երբ ռազմի շեփորն է հնչում, պիտի դուրս գաք ձեր առանձնասենեակներից և դէպի պատերազմական պահանջներ դիմէք:
Բաց ճակատով ենք դիմում ձեզ, փորձւած հայ մարտիկներ, դուք մեր ժողովրդի ամենաանձնւէր պահապաններն էք և միշտ պատրաստ էք եղել զոհել ձեզ: Այսօր կրկին ձեր դռներն է բախում հայ ժողովրդի բախտը:
ՀԱԱ ֆ. 289, ց. 1, գ. 3, թ. 1, տպագիր օրինակ:
N 254
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ՝ ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՍՏԱՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՆ N 4
ՏԱՆՏԷՐԸ ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ՀՍԿԵԼ,
որ 20-32 տարեկան հասակ ունեցող հայերը անպատճառ ներկայանան Դօկտորսկայայ N 66 ցուցակագրուելու և զօրքերի շարքերը մտնելու համար մինչև սոյն դեկտեմբեր ամսի 31-ը:
Եթէ զինակոչից ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ, դրանց մասին տանտէրերը ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԷՍ յայտնել Յատուկ Կօմիտէին, հակառակ դիպուածում նոքա կենթարկուեն
ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԵԱՆ:
ՀՐԱՄԱՆ N 5
Ոչ հայկական զօրամասերից ժամանակաւոր կերպով հիւանդութեան և այլ պատճառներով արձակուրդ ստացած (отпуск) ԶԻՆՒՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ Երեւանում հայոց ՊԱՀԵՍՏԻ ԲԱՏԱԼԻՕՆԸ (запасной баталион) 1918 թւի յոնւարի 10-ին: