Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/259

Այս էջը հաստատված է

ՀՐԱՄԱՆ N 6

Զանազան, ոչ Հայկական, և տեղի հայկական զօրամասերից ժամանակսւոր կերպով արձակուրդ ստացած (отпуск) հայ սպաները ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ Երևանում հայոց պահեստի բատալիօն (запасной баталион) 1918թւի յունւարի 10-ին:

ՀՐԱՄԱՆ N 11

Երեւանի Հայոց Ազգային և Զինւորական Խորհուրդների Յատուկ Կօմիտէն հրամայում է բոլոր 1899 թւի ծնւածներին ՆԵՐԿԱՅԱՆԱԼ Երևանի գաւառական զինւորականատեանը Уездное воинское присутствие Аптечная ул. N 6

Երեւանի Հայոց Ազգային եւ Զինւորական խորհուրդների
Յատուկ Կօմիտէ

ՀԱԱ, ֆ.289, ց. 1, զ.4, թթ. 2-4, 8 տպագիր օրինակ:

N 255

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ՉՔԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 հունվարի 1918 թ.
Երևան

ՀՐԱՄԱՆ N 7

Ագգային Խորհուրդը վճռել է պետական ու ազգային միջոցներով հոգալ նոր մօբիլիզացիայի ենթակայ չքաւոր զինւորների ընտանիքների ապրուստը: Սակայն դրա համար պահանջւում է որոշ ժամանակ ու կազմակերպութիւն: Միւս կողմից՝ կարիքը շտապկոտութիւն է պահանջում, ուստի Երևանի Ազգային և Զինւորական Խորհուրդների Յատուկ Կոմիտէն որոշել է, որ ամեն մի գիւղական համայնք պարտաւոր է օգնութեան հասնել իր գիւղի զինւորների նպաստի կարիք ունեցող տների թիւը, իւրաքանչիւր ընտանիքի անդամների թիւը և կարիքի չափը: Այս հրամանն ստանալուց յետոյ՝ տասը օրւայ ընթացքում պիտի նպաստի գործը գիւղերում կազմակերպւի ու կարիքաւորների դրութւինն ապահովւի: Այդ օգնութիւնը տևելու է երեք ամիս, իսկ այդ ժամանակի ընթացքում կը կազմակերպւի պետական և ագգային հասոյթի բաշխումը:

Հրամայում ենք բոլոր ուչաստկանների ու հասարակութիւնների կոմիսսարներին ի կատար անել այս վճիռը: Այն գիւղերն ու անհատները, որոնք այս հրամանը կատարելուց կը խուսափեն, պատասխանատւութեան կենթարկւեն և նրանցից կրկնակի չափով կառնւեն տուրքերը: