Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/268

Այս էջը հաստատված է

Հիւսիսային Կովկասից հաց չենք ստանում․ զօրքը պահում ենք ազգային միջոցներով: Երևան քաղաքը տւել է մէկ միլիոն րուբլի: Հացի գինը խալվարը (30 փութ) 1500 րուբլի է. սկսել են բրինձի և ցորենի խառն հաց թխել զօրքի և ժողովրդի համար:

Թալան, գողութիւն և սպանութիւններ աջ ու ձախ լեցուած են:

Եկողները աւելի լաւ են պատմում ձեր շրջանի մասին, այնպէս որ մենք նախանձում ենք ձեզ:

Լևոնին ասացէք, որ 500 րուբլին ուղարկել եմ

Շատ և շատ բարևներով
Արամ

Արամ, Մահուան յիսնամյակի առթիւ, 1969, էջ 392-394:

N 268

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇԱԾ ՏՈՒՐՔԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՆ N 14

7 մարտի 1918 թ.

Երևանի հայոց Ազգային և Զինւորական Խորհուրդների Յատուկ Կօմիտէն ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ի գիտութիւն հայ հասարակութեան հետևեալը.

1. Ի նկատի ունենալով մօմենտի լրջութիւնը և դրա հետևանք դրամի խիստ կարիքը, հրամայում է անմիջապէս վճարել Ազգային Խորհրդի որոշած տուրքը:

2. Այն անձինք, որոնք մինչև սոյն մարտի 1O-ը չեն վճարել, մարտի 10-ից յետոյ պարտաւոր են յաւելեալ տուրք վճարել օրական 1% (մէկ տոկոս):

3. Մարտ 15-ից յետոյ չվճարողները համարուելու են անպարտաճանաչներ, որոնց նկատմամբ կը գործադրուին խիստ միջոցներ:

ՀՐԱՄԱՆ N 15

21 մարտի 1918 թ.

Երեւանի Նահանգական Հայոց Ազգային Խորհրդի գիւղական եւ գավառական մասնաճիւղերին

Երևանի Նահանգական հայոց Ազգային Խորհուրդը հրահանգում է իր գաւառական և գիւղական մասնաճիւղերին, անմիջապէս սկսել ազգային տուրքերի գանձումը:

Ի նկատի ունենալով վայրկեանի լրջութիւնը և դրամի ստիպողական կարիքը, Խորհուրդս առաջարկում է առանց ուշացնելու գանձել ազգային տուրքը՝ կանգ չառնելով նոյն իսկ ամենախիստ միջոցների առաջ: