Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/270

Այս էջը հաստատված է

Սպաների ժողով

Ցերեկվայ215 ժամը 4-ին նոյն տեղում կայացաւ սպաների ժողովը: Ներկայ է ժողովրդի հոծ բազմութիւն: Ոգևորութիւնը անսահման է, հայրենիքը սեփական արիւնով պաշտպանելու վառ ցանկութեամբ ժողովը միաձայն որոշեց արտակարգ լիազորութիւնները տալ Արամին, զինւորական իշխանութիւնների հրամանները անշեղ կերպով կատարել տալու և նահանգի անիշխանութեան դեմ կռւելու համար:


Արամ

Սպայութիւնը և ժողովրդի ստւար բազմութիւնը գնդապետ Փիրումեանի գլխաւորութեամբ դիմեց դէպի Արամի տունը: Տանից նոր էր դուրս գալիս նա. գնդապետ Փիրումեանը216 յայտնեց նրան սպաների ու ժողովրդի ցանկութիւնն ու «կեցցէ՜» գոռաց: «Ուռաներ» թնդացրին օդը և Արամին ձեռքերի վրայ բարձրացրած բազմութիւնը դիմեց դեպի Ազգային խորհուրդ: Դուրս գալով պատշգամբ, Արամը դիմեց ժողովրդին հետևեալ խոսքերով,- «Ես մի քանի անգամ բաղտ և դըժբախտութիւն եմ ունեցել այսպիսի ճգնաժամային րոպէներին լինել իմ ժողովրդի մօտ, աշխատել եմ, որքան ներել են ուժերս և այժմ էլ խոսք եմ տալիս չխնայել ճիգ ու ջանք, անել այն, ինչ որ կարող եմ. բայց դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամութիւն ունի իր բոլոր միջոցներով աշխատել ու փրկել հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ և ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի: Թող կեցցէ հայ ժողովուրդը, որը իր սեփական ջանքերով, իր անձնազոհութեամբ պիտի փրկէ իրեն»: Արամից յետոյ սրտառուչ ճառ արտասանեց Խաչւանքեան քահանան:


Զօրահանդես

Երեկոյան ժամը 7-ին Ազգային խորհրդի առաջ զինւորական կարգով շարւած էր պարտիզանական գունդը: Պատշգամբում երևաց Արամը, գունդը զինւորական պատիւ տւեց: Նա դիմեց գնդին ու ոգևորիչ ճառով կոչ արեց միշտ բարձր պահել հայ զինւորականի պատիւը: Ճառը վերջանալուց յետոյ գունդը երաժշտախմբի նւագակցութեամբ զինւորական երթով անցաւ զօրանոց: Մարտի 26-ին, առաւօտեան տեղի ունեցաւ հայկական 2-րդ ձիաւոր գնդի զօրատես:


Ազգային Խորհուրդ

24-ի երեկոյեան, ժամը 8-ին կայացաւ Ազգային խորհրդի նիստը, նախագահը զեկուցելով այդ օրը կատարւած անցքերի մասին, առաջարկեց Խորհրդին ընդառաջ գնալով զինւորութեան և ժողովրդի ցանկութեանը, արտակարգ լիազօրութիւներ յանձնել Արամին: Խորհուրդը տւեց