Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/271

Այս էջը հաստատված է

իր համաձայնութիւնը: Արամը շնորհակալութիւն յայտնելով ասաց, որ ինքը չի կարող յանձնել առնել բացարձակ լիազօրի պարտականութիւններ և որ այսուհետև էլ կը գործէ համախորհուրդ Ազգային Խորհրդին ու առաջարկեց հեռագրով յայտնել կենտրոնական Ազգ. խորհրդին, գեն. Նազարբեկեանին և գեն. Սիլիկովին, որ նրանց բոլոր կարգադրութիւններն ու հրամանները կը կատարւին անշեղ կերպով: Այս առաջարկութիւնը ընդունելուց յետոյ ժողովը անցավ իր հերթական խնդիրների քննութեան:

«Զանգ» 27 մարտի 1918 թ.

N 271

«ՀՈՐԻԶՈՆԻ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԱՅՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

26 մարտի 1918թ.

Երևանից

(Անմիջական հեռագրաթելով մարտի 26-ին)

Սարիղամիշի առման լուրը սաստիկ ճնշող տպաւորութիւն թողեց ազգաբնակութեան վրայ. նա վերջապէս հասկացաւ րոպէի լրջութիւնը: Միւս կողմից, այդ վտանգը բարձրացրեց ազգաբնակութեան ոգին և այժմ քաղաքում մեծ ոգևորութիւն է տիրում, և ամենքը խոյանում են դէպի կռիւ, նոյնիսկ նրանք, որոնք սկզբում աշխատում էին թիկունքում մի տաքուկ պաշտօն ձեռք բերել։ Ամբողջ ինտելիգենցիան, ամբողջ ուսանողութիւնը, բոլոր ուսուցիչները մի մարդու պէս ցանկութիւն յայտնեցին անմիջապէս ֆրոնտ գնալ: Այդ անցքերի տպաւորութեան տակ, ազգաբնակութիւնը պահանջեց, որ Արամ փաշան չմեկնի Երևանից և ամենալայն լիզօրութիւնները տւեց նրան՝ կազմակերպելու զինւորական գործն ու այդ գործին խանգարողներին հետապնդելու: Երեկ երեկոյ զորքերը ներկայացան Արամ փաշային: Այսօր ներկայացաւ գնդապետ Զալինովի 2-րդ ձիավոր գունդը: Խիստ հաճելի էր դիտել այդ կտրիճներին, մենք ամենքս զարմացանք, թէ ինչպէս Զալինովն այս երեք ամսւայ ընթացքում ստեղծել է այդ վերին աստիճանի դիսցիպլինով, հոծ և շքեղ գունդը: Արամ փաշան իր ճառերում ընդգծեց, որ նա ամեն ինչ պիտի անի՝ զինւորական իշխանութեան, Ազգային խորհրդի և բարձագոյն իշխանութիւնների համաձայնութեամբ...

«Հորիզոն» 28 մարտի/10 ապրիլի 1918թ.: