Քաղաքացիներ!
Գօտևորւած ձեր վստահութեամբ և օժանդակութեամբ գործի եմ անցնում:
Անխնայ պատժի ու պատասխանատւութեան պիտի ենթարկւեն բոլոր դասալիքները, բոլոր պրօվօկատորները, ժողովրդի բոլոր թշնամիները:
Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի:
Այժմ կամ երբէք:
ՀԱԱ, ֆ.289, ց.1, գ.9, թ.1, տպագիր օրինակ:
N 273
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՊԱՐԿՈՒՃՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՈՉ
Երևանի Նահանգի Ազգային Խորհուրդը յայտարարում է ի գիտութիւն գաւառների և քաղաքի հայ հասարակութեան, որ ռուսական երեք գծանի (մօսինի) հրացանի կրակած փամփուշտների դատարկ ԳԻԼԶԻՆԵՐՆ ՈՒ ԱԲՈՅՄԱՆԵՐԸ պէտք է անպատճառ հաւաքել և ներկայացնել Խորհրդիս, որի համար կըտրւի որոշ վարձատրութիւն (հատը 2 կոպէկ):
ՀԱԱ, ֆ.289, ց.1. գ.8, թ 3, տպագիր օրինակ:
N 274
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ՝ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԶԳՈՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԵՐ!
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՎ ԳԻԻՂԱՑԻՆԵՐ!
Անշուշտ լսած կըլինէք, որ զինադադար է յայտարարւած հաշտութեան բանակցութիւններ վարելու համար.217
Լաւ իմացէք, որ զինադադարը դեռ չի նշանակում որ հաշտութիւն կնքելը ապահովւած է:
Զինադադարներ շատ են տեղի ունեցել և մենք շատ անգամ ենք ականատես եղել ՆՐԱՆՑ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐԴԻԻՆՔՆԵՐԻՆ: