ԹՇՆԱՄԻՆ ԽՈՐԱՄԱՆԿ է ԵԻ ԱՐԹՈՒՆ: Նա անպայման կը շահագործի զինադադարի ժամանակամիջոցը, իր զօրամասերը զօրեղացնելու և իր դիրքերը ամրացնելու, որից յետոյ նա մեզ այնպիսի հաշտութեան պայմաններ կառաջարկի, որ մենք ոչ մի կերպ ընդունել չենք կարող:
ԶԳՈՅՇ ԵՂԷՔ-ԵԻ ՄԻ ԽԱԲԻԷՔ։
Թշնամին զինադադարի հրապոյրով ձեզ կարող է քնեցնել և թուլացնել մեր ոյժերը, իսկ միաժամանակ գաղտագողի կերպով կուժեղացնի իր դիրքը:
Լաւ իմացէք, որ մենք կարող ենք ձգտել միմիայն ՊԱՏԻԱԻՈՐ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԿՆՔԵԼՈՒ և երբէք չենք համաձայնի ստորացնող պայմաններ ընդունել:
Բայց ով ցանկանում է պատւաւոր հաշտութեան պայմաններ ձեռք բերել, նա պետք է ընդունակ և ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԵՐԺԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵՑ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐ ՆԱ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՅԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ, զօրամասերին չը կարողացաւ պահել իր դիրքերում և նրանք բոլորը խառնիճաղանչ խուժանի նման, մոռանալով ամեն սրբութիւն, իրենց հայրենիքը մատնեցին չը տեսնւած խայտառակութեան:
Մի մոռանաք, որ Ռուսաստանը գործ ունի կուլտուրական ազգերի հետ, իսկ մենք գործ ունենք տաճիկի հետ, որը եթէ մեզ յաղթի, մենք ոտից գլուխ, ամբողջ ազգով՝ կորած ենք: Նա մեզ չի խնայելու:
Ահա՛ այդ բոլորից յետոյ, դիմում ենք ձեզ և ամենակտրուկ կերպով յայտարարում ենք՝ որ հէնց այժմ, յատկապէս զինադադարի ժամանակամիջոցին, մենք պիտի լարենք մեր բոլոր ուժերը, մենք պիտի կրկնապատկենք և եռապատկենք մեր գործունէութիւնը, մենք պիտի ամենաուժեղ կերպով ամրացնենք մեր դիրքերը, որպէս զի հարկ եղած րոպէին մենք պաշտպանենք մեր սահմանները և յաջող դիմադրութիւն ցոյց տանք մեր ոխերիմ թշնամուն:
Այդ նպատակին հասնելու համար, մենք չը պիտի կանգ առնենք ոչ մի զոհաբերութեան առաջ:
ՀԱՅԵՐ!
Ամեն ջանք գործ դրէք ձեր հայրենիքի պատիւը և նրա սրբազան շահերը պաշտպանելու համար, որից և կախուած է ձեր ֆիզիքական գոյութիւնը:
Ո՞վ այդպես չի վարւիլ, նա հայրենիքի անարգ դաւաճան կը լինի և հայ ազգի անէծքին արժանի: